Արտակարգ դեպք՝ Երևանում. 20-ամյա աղջիկը ինքնասպանություն գործելու նպատակով ավտոմեքենայից դուրս է նետվել

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ ոստիկանության Մաշտոցի բաժնում՝ հետաքննական բաժանմունքում, նյութեր են նախապատրաստվում փետրվարի 28-ին ինքնասպանության կամ սպանության փորձ կատարելու փաստով։

Այդ օրը. ժամը 15։15-ի սահմաններում «Արմենիա» բժշկական կենտրոնից ոստիկանության Մաշտոցի բաժին ահազանգ է ստացվել, որ «զույգ ձեռքերի և ոտքերի վնասվածք» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց մեկնել են ոստիկանության Մաշտոցի բաժնի օպերատիվ խումբը՝ հետաքննական բաժանմունքի հետաքննիչի գլխավորությամբ։

Ոստիկանները պարզել են, որ վիրավորը Երևանի բնակիչ՝ 20-ամյա Ռոզա Մ-ն է։

Ըստ նախնական տեղեկությունների՝ նույն օրը, նա ընթացքի ժամանակ «Յանդեքս» տաքսի ծառայության կողմից շահագործվող Nissan մակնիշի ավտոմեքենայից դուրս նետվելու միջոցով ցանկացել է ինքնասպանություն գործել։