Ինչպես ավելի վաղ տեղեկացրինք, Ֆրանսիայի հրապարակից մեկնարկեց ընդդիմության երթը։ Երթը առաջնորդող Իշխան Սաղաթելյանը հայտարարեց, որ անցնելու են պետական կառույցների շենքերի մոտով, իրենց ասելիքն են փոխանցելու, որից հետո վերադառնալու են կրկին Ֆրանսիայի հրապարակ, որտեղ կամփոփեն օրը։
Այս պահին նրանք գտնվում են Կառավարության 3-րդ շենքի դիմաց։
Ավելի ուշ հայտնի դարձավ, որ «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը հիվանդացել է, այդ իսկ պատճատով չի մասնակցում ցուցարարների երթին։
Ի դեպ, MediaNews-ի տեղեկություններով Վանեցյանը փորլուծությամբ է հիվանդացել, դա պայմանավորված է վերջին օրերին ցուրտ եղանակով, ու սառը աթոռներին նստելով։
Փորլուծության պատճառով է, որ Վանեցյանը չի մասնակցում ընդդիմության երթին, հակառակ դեպքում՝ անգամ բարձր ջերմության պարագայում կմիանար ցուցարարներին։