ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն իր ունեցած ելույթում ուկրաինացիներին իրանցիներ է անվանել և խոստացել օգնել նրանց:
Նա Կոնգրեսին ուղղված կոչով է հանդես եկել, որում նշել է.
«Պուտինը կարող է տանկերով շրջապատել Կիևը, բայց չի կարող հաղթել իրանցիների սրտերին ու հոգիներին»,- ասել է Բայդենը։
Նա նշել է, որ ԱՄՆ Ուկրաինային 1 մլրդ դոլարի չափով ուղիղ օգնություն է տրամադրում:
Միևնույն ժամանակ, նա նշել է, որ ԱՄՆ զինվորականները չեն մասնակցել և չեն մասնակցելու Ուկրաինայի հակամարտությանը,- «Վաշինգտոնը և դաշնակիցները կսահմանափակվեն ռազմական, տնտեսական և մարդասիրական օգնություններով»։
Բայդենի կանխատեսմամբ՝ պատերազմը կթուլացնի Ռուսաստանը, իսկ աշխարհը դրանից դուրս կգա ավելի ուժեղ: