Ինչպես են բերման ենթարկում «Անտարես»-ի տնօրենին ծեծի ենթարկած անձին. ոստիկանությունը տեսանյութ է հրապարակել
Կատարվում է նախաքննություն:
պրիլի 27-ին՝ ժամը 21.55-ին, ոստիկանության Կենտրոնական բաժնում հաղորդում էր ստացվել․ «1-02» էր զանգահարել «Անտարես» հրատարակչության տնօրենը և հայտնել, որ Լեոի փողոցի 12 հասցեի մոտ ցուցարարները հարձակվել են իր վրա և վնասվածք պատճառել: Նույն օրը՝ ժամը 21.58-ին, 1-ին համալսարանական հիվանդանոցից բաժնում հաղորդում էր ստացվել, որ «քթի սալջարդ» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել Արարատի մարզի բնակիչ, 49-ամյա մի տղամարդ: Այս մասին հաղորդում է Ոստիկանությունը:
Մեկնած օպերատիվ խումբը պարզել էր, որ նշված հասցեի մոտ բողոքի ակցիա իրականացնող անձանցից մի քանիսը, բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորելով հասարակության նկատմամբ, հարձակվել են հրատարակչության տնօրենի վրա, հնչեցրել սեռական բնույթի հայհոյանքներ ու տարաներ նետել նրա ուղղությամբ։ Կատարվածին միջամտել է Արարատի մարզի 49-ամյա բնակիչը և ստացել մարմնական վնասվածք:
Ոստիկանության տարբեր ստորաբաժանումների ծառայողները, իրացնելով ստացված օպերատիվ տվյալները, պարզել են, որ նշված արարքը կատարել է Երևանի բնակիչ, 42-ամյա մի տղամարդ, որը ապրիլի 28-ին՝ ժամը 20.30-ին, մայրաքաղաքի Հանրապետության փողոցում հայտնաբերվել և խուլիգանություն կատարելու կասկածանքով բերման է ենթարկվել Կենտրոնական բաժին, ապա ներկայացվել քննչական մարմնին։
42-ամյա տղամարդը ձերբակալվել, ապա կալանավորվել է: