«Մտնելու եք կեղտոտեք համալսարանը, դրսում արեք ձեր ակցիան»․ լարված իրավիճակ Ագրարային համալսարանում

Մի խումբ երիտասարներ ՀՀ-ի և Արցախի դրոշներով ակցիա են իրականացնում Ագրարային համալսարանում։ Նրանք փորձեցին մտնել համալսարանի շենք և իրականացնել իրազեկման ակցիա, սակայն նրանց թույլ չտվեցին՝ հոդորելով ակցիան իրականացնել համալսարանի պատերից դուրս։

«Բարի եղեք, ձեր տարածքի վրա արեք ակցիան։ Դաս է գնում ներսում, խանգարում եք ուսանողներին, դրսում ինչ ուզում եք արեք, մտնելու եք, կեղտոտեք տարածքը, ուսանողները դուրս կգան՝ դրսում խոսեք իրենց հետ, բայց մի՛ մտեք»,- ասացին համալսանի աշխատակիցները։

«Ուսանո՛ղ, ոտքի՛», «Ուսանո՛ղ, զարթնի՛ր» կոչերով երիտասարդներն այնուամենայնիվ մտան համալսարանից ներս և իրականացրեցին իրենց իրազեկման ակցիան՝ հորդորելով միանալ իրենց պայքարին։ Ինչից հետո համալսարանի բակում տեղադրեցին Արցախի դրոշը, գունավոր ծուխ բաց թողեցին՝ շարունակելով ակցիան մյուս բուհերում։

Օգտակա՞ր է արդյոք սուրճը

Սուրճն օգտակար է առողջության համար եւ հանգեցնում է արյան մեջ խոլեստերինի մակարդակի նվազեցման։ Նման եզրակացության են եկել Կանադայի ՄքՄասթերի համալսարանի գիտնականները, որոնց հետազոտության արդյունքները հրապարակվել են Nature Communications ամսագրում։

Ըստ գիտնականների՝ կոֆեինն ազդում է հատուկ PCSK9 սպիտակուցների վրա, որոնք օգնում են լյարդին արյան միջից հեռացնել ցածր խտության լիպոպրոտեինը, որը նաեւ կոչվում է վատ խոլեստերին։ Բացի այդ, գիտնականները պարզել են, որ այն օգնում է պաշտպանել օրգանիզմը սրտանոթային հիվանդություններից։ Բացի PCSK9-ի ակտիվությունը խթանելուց, կոֆեինը ազդում է նաեւ մեկ այլ սպիտակուցի՝ SREBP2-ի վրա, որն ուղղակիորեն կապված է խոլեստերինի մակարդակի հետ:

Մասնագետների կարծիքով՝ նրանց հայտնագործությունը կօգնի խոլեստերինի մակարդակը նվազեցնելու նոր մեթոդների հետագա մշակմանը։

Սաութհեմփթոնի եւ Էդինբուրգի համալսարանների գիտնականները եւս կարծում են, որ սուրճն օգտակար է օրգանիզմի համար, քանի որ այս ըմպելիքի
տագործումը նվազեցնում է լյարդի հիվանդության եւ մահվան