Նարին Փայլակյանը՝ ֆեյսբուքյան իր էջում գրել է
«Աշոտյան, բա թասիբդ ո՞ւր էր ,երբ ֆուտբոլային դիվանագիտության ժամանակ Գյուլին գոհացնելու համար շեֆիդ հրամանով խաղից առաջ Ծիծեռնակաբերդում անջատվեցին Հայոց ցեղասպանության հուշահամալիրի լույսերը, որպեսզի Թուրքիայի նախագահը չտեսնի Եղեռնի զոհերի հիշատակը հավերժացնող հուշակառույցը, իսկ մեր հավաքականի զինանշանի վրայից անհետացավ Արարատ լեռան պատկերը։
Այ սա էր իրական ստորացումը ,ոչ թե
չաուշօղլու ցույց տված կակոյ նի բուձ գորշ գայլերի խորհրդանիշը ։
Դուք Հայաստանի սրտում թուրքին հաճոյանալու համար պղծեցիք մեր սրբությունները։
Էս էլ քեզ` #դրականազդակ»
Օգտակա՞ր է արդյոք սուրճը
Սուրճն օգտակար է առողջության համար եւ հանգեցնում է արյան մեջ խոլեստերինի մակարդակի նվազեցման։ Նման եզրակացության են եկել Կանադայի ՄքՄասթերի համալսարանի գիտնականները, որոնց հետազոտության արդյունքները հրապարակվել են Nature Communications ամսագրում։
Ըստ գիտնականների՝ կոֆեինն ազդում է հատուկ PCSK9 սպիտակուցների վրա, որոնք օգնում են լյարդին արյան միջից հեռացնել ցածր խտության լիպոպրոտեինը, որը նաեւ կոչվում է վատ խոլեստերին։ Բացի այդ, գիտնականները պարզել են, որ այն օգնում է պաշտպանել օրգանիզմը սրտանոթային հիվանդություններից։ Բացի PCSK9-ի ակտիվությունը խթանելուց, կոֆեինը ազդում է նաեւ մեկ այլ սպիտակուցի՝ SREBP2-ի վրա, որն ուղղակիորեն կապված է խոլեստերինի մակարդակի հետ:
Մասնագետների կարծիքով՝ նրանց հայտնագործությունը կօգնի խոլեստերինի մակարդակը նվազեցնելու նոր մեթոդների հետագա մշակմանը։
Սաութհեմփթոնի եւ Էդինբուրգի համալսարանների գիտնականները եւս կարծում են, որ սուրճն օգտակար է օրգանիզմի համար, քանի որ այս ըմպելիքի
տագործումը նվազեցնում է լյարդի հիվանդության եւ մահվան