ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈՒԹ․Ինչպես է Ռուսաստանը Իսկանդերով հարվածում․․

ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈՒԹ․Ինչպես է Ռուսաստանը Իսկանդերով հարվածում․․

Մանրամասները՝ տեսանյութում

Ռուսաստանի և Ուկրաինայի պատվիրակությունների միջև բանակցությունները սկսվել են այսօր՝ փետրվարի 28-ին, Բելառուսի և Ուկրաինայի սահմանին գտնվող Գոմելի շրջանում, փոխանցում է ТАСС լրատվական գործակալությունը:

Ռուսական պատվիրակությունը գլխավորում է նախագահի օգնական Վլադիմիր Մեդինսկին։ Դրանում ընդգրկված են նաև պաշտպանության և արտաքին գործերի փոխնախարարներ Անդրեյ Ռուդենկոն և Ալեքսանդր Ֆոմինը, Պետդումայի միջազգային հարաբերությունների հանձնաժողովի ղեկավար Լեոնիդ Սլուցկին։

Հիշեցնենք, որ Ուկրաինայի Պաշտպանության նախարարությունից ավելի վաղ հայտնել էին, որ ուկրաինական պատվիրակությունը ժամանել է ուկրաինա-բելառուսական սահմանի տարածք՝ մասնակցելու Ռուսաստանի Դաշնության ներկայացուցիչների հետ բանակցություններին։

Նշված էր, որ պատվիրակության կազմում էին «Слуга Народу» խմբակցության ղեկավարը, Ուկրաինայի պաշտպանության նախարար Ալեքսի Ռեզնիկովը, նախագահի աշխատակազմի ղեկավարի խորհրդական Միխայլո Պոդոլյակը, Եռակողմ կոնտակտային խմբում Ուկրաինայի պատվիրակության ղեկավարի առաջին տեղակալ Ռուստեմը։ Պատգամավորներ Ումերովը և Նիկոլայ Տոչիցկին:

____________________

Հիշեցնենք, որ փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հանդես է եկել ուղերձով՝ հայտնելով Դոնբասում հատուկ ռազմական օպերացիա սկսելու որոշման մասին։

«Հանգամանքները մեզնից պահանջում են վճռական ու անհապաղ գործողություններ: Դոնբասի ժողովրդական հանրապետությունները խնդրանքով դիմել են Ռուսաստանին: Դրա հետ կապված որոշում եմ ընդունել հատուկ ռազմական գործողություն իրականացնել»,- հայտարարել է Պուտինը ՌԴ քաղաքացիներին ուղղված հեռուստաուղերձում:

Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբը հայտնել է, որ հինգշաբթի ժամը 5:00-ից (Երևանի ժամանակով 7:00-ից) ՌԴ ԶՈւ-ն ինտենսիվ հարձակումներ է իրականացնում ուկրաինական ռազմական օբյեկտների և օդանավակայանների վրա։

Գերագույն Ռադան Ուկրաինայում ռազմական դրություն է մտցրել։ Ուկրաինայի ՆԳՆ-ն զոհերի և վիրավորների նախնական թիվ է հայտնում։