Հայտնել են կրшկnցների հետևшնքով 2 խաղաղ բնակչի զnհվելnւ մшuին

Ռուսական լրատվամիջոցները հայտնում են, որ ուկրաինական կողմի կրшկոցների հետևшնքով Լուգшնսկի երկու խաղաղ բնակիչ է զnհվել: Այս տեղեկությունը հաստատել է Լուգшնսկի Ժողովրդական Հանրապետության ներկայացուցչությունը Հրադադարի վերահսկման և համակարգման միացյալ կենտրոնում:

«Ժամը 23.35-ին Ուկրաինայի զինված կազմավորումները խախտել են հրադադարի ռեժիմը Զոլոտե-4 բնակավայրի ուղղությամբ՝ Բերեզովսկոե բնակավայրի ուղղությամբ՝ օգտագործելով հակատանկային համակարգեր. ավտոմեքենայի ուղիղ հարվածի հետևանքով զոհվել է հանրապետության երկու խաղաղ բնակիչ»,- ասված է հաղորդագրությունում։

Իրավիճակը Դոնբասում լրջորեն սրվել է վերջին շաբթաներին, որի համար կողմերը փոխադարձաբար միմյանց են մեղադրում: Ռուսական կողմը պնդում է՝ Կիևը անտեսում է նախկինում ձեռք բերված բոլոր պայմանավորվածությունները, բանակի մեծ մասը կենտրոնացրել է Դոնեցկի և Լուգանսկի հետ շփման գծում և պարբերաբար հրետակոծում է, այդ թվում՝ արգելված տեխնիկայի կիրառմամբ։ Ուկրաինական կողմն էլ Ռուսաստանին է մեղադրում բնակավայրերի ուղղությամբ կրակ բացելու ու մինսկյան պայմանավորվածությունները խախտելու համար:

Իրավիճակի սրման պատճառով ինքնահռչակ հանրապետությունները սկսել են կանանց, երեխաների և ծերերի տարհանումը Ռոստովի մարզ, ինչպես նաև հայտարարել ընդհանուր մոբիլիզացիա։

Շաբաթ օրը՝ փետրվարի 19-ին, հանրապետությունների ղեկավարները հրամանագրեր են ստորագրել համընդհանուր մոբիլիզացիայի մասին, իսկ հետո դիմել Ռուսաստանին՝ իրենց անկախությունը ճանաչելու խնդրանքով։ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրել է համապատասխան հրամանագրերն ու պաշտոնապես ճանաչել 2 հանրապետությունների անկախությունը:

Ուկրաինայի արևելքում հակամարտությունը շարունակվում է արդեն ութ տարի, այդ ընթացքում, ըստ ՄԱԿ-ի տվյալների, զոհ է դարձել ավելի քան 13.000 մարդ, ևս 44.000-ը վիրավորվել է։ Բելառուսի մայրաքաղաքում կոնտակտային խմբի նիստում քննարկվել է լարվածության դեէսկալացիան։ Հիմք են ընդունվել մինսկյան համաձայնագրերը, որոնք նախատեսում են սահմանադրական բարեփոխում, հրադադարի ռեժիմ և ծանր զինատեսակների դուրսբերում շփման գծից։

Դոնբասում լարվածության մասին վերջին շրջանում շարունակաբար ահազանգում են ԱՄՆ-ը, ՆԱՏՕ-ն, որոնք նաև օգնում են զինվել Ուկրաինային և այնտեղ են ուղարկում ռազմական հրահանգիչներ: Մոսկվան բազմիցս կոչ է արել դադարեցնել զենքի մատակարարումը, քանի որ դա կարող է Կիևին հրահրել ռազմական արկածախնդրության: Ուկրաինան ու միջազգային կառույցներն էլ իրենց հերթին Ռուսաստանին են կոչ են անում զերծ մնալ հարձակումից ու իրավիճակի սրումից: