Դանիել Իոաննիսյան իր ֆեյսբուքյան էջում նոր գրառում է կատարել, որտեղ ասվում է․
Փախնողների ու չփախնողների մասին
Մարիոպոլի պաշտպանները, գտնվելով շրջափակման մեջ, սեղմած ատամներով այնքան կռվեցին, որ Պուտինը այսօր հրապարակավ հրաժարվեց իրենց գրոհելու պլաններից:
Մարիոպոլի պաշտպանները չէին ասում «Զելենսկին հողերը ծախեց», չեին փախնում տարբեր հիմնավորումներ հորինելով: Ատամները սեղմում ու անգամ ամենահուսահատ վիճակում գրագետ կռիվ էին տալիս:
Իսկ մեր մոտ Վանեցյանի նմանները մի երկու ընկնող արկի ձայն լսելուց փախնում էին ու հետո բոլորին մեղադրում դավաճանության մեջ:
Թե բա «Պատիվ ունեմ»… Ո՞նց կարա փախնող սպան պատիվ ունենա:
Հ.Գ. Վանեցյանը, բայց, միակ փախնողը չէր: Չեմ կարող չհիշել Հադրութից փախնող մեր բանակի ստորաբաժանումները, որոնք անգրագետ ու վախկոտ հրամանատարության պատճառով չդիմադրեցին քաղաք մտած իրենցից մի քանի անգամ ավելի քիչ ադրբեջանցիներին: