«Գլուխները պատով կտան՝ ինձ կոչումներից կզրկեն». Արթուր Վանեցյան

Նախաձեռնությանն արձագանքը շատ լավն եմ համարում, ինչ նպատակ դրվել է՝ կատարել ենք 100 տոկոսով, մի բան էլ ավել։ Այս մասին Ազատության հրապարակում լրագրողների հետ զրույցում ասել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար, «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը։

Նրա խոսքով՝ Ազատության հրապարակ են գալիս այնպիսի մարդիկ, որոնք երբևիցե որևէ միտինգի չեն մասնակցել, իրենց բողոքի ձայնը չեն բարձրացրել․ «Մարդիկ գալիս են՝ հասկանալով, որ սա պայքար է հանուն հայրենիքի, Արցախի և Հայաստանի, հայ ժողովրդին»։

Վանեցյանի խոսքով՝ առաջիկա օրերին լայնածավալ բողոքի ակցիաներ, կոնկրետ գործողությունների, որոնց մասին խոսելն անիմաստ է, պետք է տեսնել։ Հարցին՝ իր և իր ընտանիքի նկատմամբ ճնշումներ կա՞ն, Վանեցյանը պատասխանեց․ «Սոցիալական ցանցերում գործող fake բանակներն են ակտիվացել, անհասկանալի կերպով, չափ ու սահման չկա։ Լրատվական դաշտում իրենց շատ վատ են պահում»։

Կոչումներից զրկելու վերաբերյալ հայտարարություններին արձագանքելով նա հայտարարեց․ «Գլուխները պատով կտան՝ ինձ կոչումներից կզրկեն, իրենց հոր տնից չեն բերել էդ կոչումները։ Դրանց ես արժանացել եմ իմ երկարատև ծառայության համար։ Եթե իմ նկատմամբ հնարավոր լիներ օրինական ճանապարհով գործ հարուցել, դատապարտել, կալանավորել, արդեն արած կլինեին։ Պաշտոնը թողնելուց հետո 5-ից ավելի գործերով մեղադրյալ եմ եղել ամենածանր հոդվածներին սկսած, որով նախատեսված էր մինչև ցմահ ազատազրկում, հերքվեցին»։

Ըստ Վանեցյանի՝ նա չի արել որևէ բան, որը օրենքի սահմաններից դուրս է։

Օգտակա՞ր է արդյոք սուրճը

Սուրճն օգտակար է առողջության համար եւ հանգեցնում է արյան մեջ խոլեստերինի մակարդակի նվազեցման։ Նման եզրակացության են եկել Կանադայի ՄքՄասթերի համալսարանի գիտնականները, որոնց հետազոտության արդյունքները հրապարակվել են Nature Communications ամսագրում։

Ըստ գիտնականների՝ կոֆեինն ազդում է հատուկ PCSK9 սպիտակուցների վրա, որոնք օգնում են լյարդին արյան միջից հեռացնել ցածր խտության լիպոպրոտեինը, որը նաեւ կոչվում է վատ խոլեստերին։ Բացի այդ, գիտնականները պարզել են, որ այն օգնում է պաշտպանել օրգանիզմը սրտանոթային հիվանդություններից։ Բացի PCSK9-ի ակտիվությունը խթանելուց, կոֆեինը ազդում է նաեւ մեկ այլ սպիտակուցի՝ SREBP2-ի վրա, որն ուղղակիորեն կապված է խոլեստերինի մակարդակի հետ:

Մասնագետների կարծիքով՝ նրանց հայտնագործությունը կօգնի խոլեստերինի մակարդակը նվազեցնելու նոր մեթոդների հետագա մշակմանը։

Սաութհեմփթոնի եւ Էդինբուրգի համալսարանների գիտնականները եւս կարծում են, որ սուրճն օգտակար է օրգանիզմի համար, քանի որ այս ըմպելիքի
տագործումը նվազեցնում է լյարդի հիվանդության եւ մահվան