Աշոտիկը թափառական է դարձել

Վերջին շրջանում հայոց «արքայազնի» մասին բավական հակասական լուրեր են շրջանառվում: Ասում էին՝ Աշոտիկն, օգտագործելով մոր կապերն, արտերկրում աշխատանքի է անցել, հետո շրջանառվեցին լուրեր այն մասին,որ Աշոտիկն Երևանում է, բայց չի ապրում կառավարական դաչաներում, ընտանիքի հետ:

Մեր կողմից անցկացված հետաքննության արդյունքում հաջողվեց պարզել, որ իրականում, այո, Աշոտ Նիկոլի Փաշինյանը չի ապրում դաչաներում, այլ մի թիկնապահի հետ շրջում է միայնակ քաղաքում, հայրական օջախ էլ հազվադեպ է այցելում:

Փաստորեն՝ Աշոտիկը բոյկոտում է ընտանիքի անդամներին, բայց երևի հատկապես՝ հորը: Նա, փաստորեն չի շփվում իր ամենահարազատ մարդկանց հետ, ինչի պատճառ կարող է լինել, օրինակ, այն ճմարտության գիտակցումը, որ Նիկոլ Փաշինյանը կրակն է գցել ոչ միայն իրեն, այլև սեփական ընտանիքը. Աշոտիկը հասկանում է իր ոչ նախանձելի կարգավիճակն ու դրանում մեղադրում հորը: Հասկանում է, որ վաղը, երբ հայրն այլևս պաշտոնի չի լինի, ինքը դժվարությամբ է դուրս գալու փողոց՝ բացառելով նույնիսկ հասարակությանը վերաինտեգրումը:

Նիկոլ Փաշինյանի ընտանիքն ակնհայտորեն խառն է, և որքան էլ Աշոտիկի մայրը տարբեր կենսախինդ լուսանկարներով ու այստեղ-այնտեղ այցելություններով քողարկի սեփական օջախի իրական մթնոլորտը, փաստ է, որ տանը քաոս է տիրում ճիշտ անպես, ինչպես ողջ երկրում. Նիկոլի կառավարած երկիրն ի՞նչ է, որ ընտանիքն ինչ լինի:

Աշոտ Փաշինյանի անվան շուրջ միշտ էլ մութ պատմություններ են հյուսվել. նրան մեղադրում էին նույնիսկ սատանիստ, թմրամոլ լինելու մեջ (ոչ անհիմն): Հիմա էլ, փաստորեն, տուն չի գնում՝ թրև գալով քաղաքի փողոցներում:
Ճիշտ է՝ մի ինչ-որ ձև կգտնեն՝ հարկ եղած դեպքում արդարացնելու Աշոտիկի այսօրինակ վարքը՝ հայտարարելով, օրինակ, որ կառավարական դաչաներ չի գնում, քանի որ չի սիրում ավելորդ շքեղություն կամ ուղղակի ասկետ է դարձել՝ փորձելով սեփական օրինակով ցույց տալ հեղափոխական գաղափաների իսկությունը:

Կգտնվի՞ մեկն, ով կհավատա սրան: Պատասխանն ակնհայտ է: