Ալիևը պահանջում է Երևանը. տեսանյութ

Հիշեցնենք, որ օրեր առաջ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը իր բողոքն ու բարկությունն է հայտնել այն մասին, որ իրենց կողմից «Բայրաքթարների» օգտագործումը միջազգային հանրությունը սվիններով ընդունեց, մինչդեռ Ուկրաինայում նույն այդ անօդաչու թռչող սարքին «հրեշտակ» են անվանում, գրում է ura.ru-ն։

«Երբ Ղարաբաղյան երկրորդ պատերազմի ժամանակ «Բայրաքթար» անօդաչու թռչող սարքեր էինք գործածում, օտարերկրյա փորձագետներն ու լրատվամիջոցները դրանք անվանում էին «մահացու զենք», իսկ հիմա ռուս-ուկրաինական պատերազմի ժամանակ նույն անօդաչու սարքին «հրեշտակ» են անվանում։

Սա նշանակում է երկակի ստանդարտներ, իսկ դա անարդարություն է մեր նկատմամբ։ Սա է իրականությունը»,- ասել է Ալիևը։

Տեսանյութը ստորև՝

Օգտակա՞ր է արդյոք սուրճը

Սուրճն օգտակար է առողջության համար եւ հանգեցնում է արյան մեջ խոլեստերինի մակարդակի նվազեցման։ Նման եզրակացության են եկել Կանադայի ՄքՄասթերի համալսարանի գիտնականները, որոնց հետազոտության արդյունքները հրապարակվել են Nature Communications ամսագրում։

Ըստ գիտնականների՝ կոֆեինն ազդում է հատուկ PCSK9 սպիտակուցների վրա, որոնք օգնում են լյարդին արյան միջից հեռացնել ցածր խտության լիպոպրոտեինը, որը նաեւ կոչվում է վատ խոլեստերին։ Բացի այդ, գիտնականները պարզել են, որ այն օգնում է պաշտպանել օրգանիզմը սրտանոթային հիվանդություններից։ Բացի PCSK9-ի ակտիվությունը խթանելուց, կոֆեինը ազդում է նաեւ մեկ այլ սպիտակուցի՝ SREBP2-ի վրա, որն ուղղակիորեն կապված է խոլեստերինի մակարդակի հետ:

Մասնագետների կարծիքով՝ նրանց հայտնագործությունը կօգնի խոլեստերինի մակարդակը նվազեցնելու նոր մեթոդների հետագա մշակմանը։

Սաութհեմփթոնի եւ Էդինբուրգի համալսարանների գիտնականները եւս կարծում են, որ սուրճն օգտակար է օրգանիզմի համար, քանի որ այս ըմպելիքի օգտագործումը նվազեցնում է լյարդի հիվանդության եւ մահվան