ՀՐԱՏՍՊ. Կիևն ընկավ !!! Առավոտյան Ռադայի վրա կծածանվի ռուսական դրոշը

«Փաստարկ» լրատվականի Կիևի աղբյուրների փոխանցմամբ Կիևն արդեն ռուսական զորքի վերահսկողության տակ է։

Արվարձաններում դեռ լսվում են մի քանի կրակոցներ, սակայն քաղաքն ամբողջությամբ անցել է ռուսական վերահսկողության տակ։

Մեր աղբյուրը փոխանցեց, որ պլանավորվում է առավոտյան Ռուսաստանի Դաշնության դրոշը բարձրացնել Ուկրաինական Ռադայի շենքի վրա։

Նա հայտնեց նաև, որ այսօր Վլադիմիր Զելենսկին ստիպված էր լինելու ստորագրել Ուկրաինայի կապիտուլյացիայի փաստաթուղթը, որից, փաստորեն, նա հրաժարվեց` մերժելով ՌԴ իշխանությունների հետ բանակցությունները։

Արդյունքում, Ռուսաստանի գերհզորը բանակը հարցը լուծեց ռազմական ճանապարհով` աչք փակելով արևմուտքի բազմաթիվ սանկցիաների վրա։

Նկատենք, որ արևմտյան երկրներն «աղոթում էին» Ուկրաինայի համար և մի քանի ժամով ուկրաինական դրոշներն էին ծածանում, սակայն, այդպես էլ օգնության չհասան դեպի Եվրոպա շտապող «Լենինի անվան Ուկրաինային»։

Հիշեցնենք, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ Ուկրաինայի իրադարձությունների հետ կապված Ռուսաստանի դեմ արևմտյան լայնածավալ պատժամիջոցների ներդրման այլընտրանքը կլինի երրորդ համաշխարհային պատերազմի սկիզբը։ Այս մասին գրում է RT-ն:

«Դուք ունեք երկու տարբերակ՝ սկսել երրորդ համաշխարհային պատերազմ և ֆիզիկապես պատերազմել Ռուսաստանի հետ, կամ ապահովել, որ մի երկիր, որն այդքան դաժանորեն խախտում է միջազգային իրավունքը, վճարի դրա գինը», — ասել է Բայդենը։

Նրա խոսքով՝ Ուկրաինայի իրադարձությունները Ռուսաստանի համար հետևանքներ կունենան «ոչ միայն մոտ, այլև հեռավոր ապագայում»։

Ավելի վաղ ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդականի տեղակալ Դյուլիպ Սինգհը հայտարարել էր, որ ԱՄՆ իշխանությունները ակնկալում են ռուբլու թուլացումը և սահմանած պատժամիջոցների արդյունքում նրա գնողունակության նվազում:

Ջո Բայդենը նաեւ նշել է, որ Ռուսաստանի դեմ ԱՄՆ-ի նոր պատժամիջոցներն ավելի շատ հետեւանքներ կունենան, քան SWIFT համակարգից անջատվելը։