Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հերթական ցինիկ հայտարարությունն է արել

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հերթական ցինիկ հայտարարությունն է արել:

Այս անգամ էլ Ալիևը մեղադրանքներ է հնչեցրել արևմտյան երկրների հասցեին՝ ուկրաինական հակամարտության հետ կապված «կեղծավորության» համար.

Մասնավորապես նա բողոքել է, թե Ղարաբաղյան 2020 թվականի պատերազմի ժամանակ, երբ իրենք Բայրաքթարի անօդաչու թռչող սարքեր էին կիրառում՝ օտարերկրյա փորձագետներն ու լրատվամիջոցները դրանք անվանում էին «մահացու զենք», իսկ հիմա ռուս-ուկրաինական պատերազմի ժամանակ նույն անօդաչու սարքին «հրեշտակ» են անվանում։

«Սա է նշանակում երկակի ստանդարտներ, դա է նշանակում անարդարություն մեր նկատմամբ, և դա է իրականությունը»,- նրա խոսքերն է մեջբերել Ura.ru-ն Telegram ալիքը։