«Դու այնքան պիղծ դուրս եկար, որ չկանգնեցիր ոչ մի բանի առաջ: Բա հիմա խի՞ չես ասում՝ Արցախը Հայաստան ա. սկի Արցախ բառը բերնիցդ չի հելնում»,-
ֆեյսբուքյան եթերում հայտարարել է անհետ կորածի հարազատ Արսեն Ղուկասյանը:
«Մենք չէինք պարտվի, եթե դավաճանություն չլիներ: Եվ դրա բազմաթիվ փաստերը կան: Ես անձամբ եմ այդ ամենը տեսել՝ ոնց են թուրքերը գալիս, ոնց դուք չեք խփում… Այդ մասով հայտարարություն եմ տվել դատախազությունում»,- հիշեցրել է նա:
Անդրադառնալով գերիների ու անհետ կորածների հարցին՝ Ա. Ղուկասյանն ասել է. «Ես երեկ իմացել եմ, որ անգամ այն կազմակերպությունները, որոնք փորձում են ինչ-որ ելքեր գտնել միջազգային կառույցների միջոցով՝ Ադրբեջանում պահվող գերիներին վերադարձնելու համար, մեր իշխանությունը գոնե օգնի, հակառակը՝ խոչընդոտում է»:
Օգտակա՞ր է արդյոք սուրճը
Սուրճն օգտակար է առողջության համար եւ հանգեցնում է արյան մեջ խոլեստերինի մակարդակի նվազեցման։ Նման եզրակացության են եկել Կանադայի ՄքՄասթերի համալսարանի գիտնականները, որոնց հետազոտության արդյունքները հրապարակվել են Nature Communications ամսագրում։
Ըստ գիտնականների՝ կոֆեինն ազդում է հատուկ PCSK9 սպիտակուցների վրա, որոնք օգնում են լյարդին արյան միջից հեռացնել ցածր խտության լիպոպրոտեինը, որը նաեւ կոչվում է վատ խոլեստերին։ Բացի այդ, գիտնականները պարզել են, որ այն օգնում է պաշտպանել օրգանիզմը սրտանոթային հիվանդություններից։ Բացի PCSK9-ի ակտիվությունը խթանելուց, կոֆեինը ազդում է նաեւ մեկ այլ սպիտակուցի՝ SREBP2-ի վրա, որն ուղղակիորեն կապված է խոլեստերինի մակարդակի հետ:
Մասնագետների կարծիքով՝ նրանց հայտնագործությունը կօգնի խոլեստերինի մակարդակը նվազեցնելու նոր մեթոդների հետագա մշակմանը։
Սաութհեմփթոնի եւ Էդինբուրգի համալսարանների գիտնականները եւս կարծում են, որ սուրճն օգտակար է օրգանիզմի համար, քանի որ այս ըմպելիքի օգտագործումը նվազեցնում է լյարդի հիվանդության եւ մահվան