Խերսոնում Ռուսաստանի կողմից հրթիռային հարվածի հետեւանքով ադրբեջանցիներ են սպանվել

Ադրբեջանական լրատվականները հայտնում են, որ  Խերսոնում Ռուսաստանի կողմից հրթիռային հարվածի հետեւանքով  ադրբեջանցիներ են սպանվել:

 

Նշվում է, որ խոսքը ընտանիքի մասին է՝ կինն ու երկու երեխաները մահացել են, երբ մեքենայով տուն էին վերադառնում։

 

Հիշեցնենք, որ Զելենսկին ընդունում է բանակցություններ վարելու Պուտինի առաջարկը
Ուկրաինայի առաջնորդ Վլադիմիր Զելենսկին ընդունել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի՝ բանակցություններ վարելու առաջարկը, հայտնել է Ուկրաինայո ղեկավարի մամուլի քարտուղար Սերգեյ Նիկիֆորովը։

«Ես պետք է հերքեմ այն ​​հայտարարությունները, թե մենք հրաժարվել ենք բանակցություններից, Ուկրաինան պատրաստ է եղել և մնում է խոսել հրադադարի և խաղաղության մասին»։

Նրա խոսքով՝ Զելենսկին պատրաստ է Մոսկվայի հետ խոսել խաղաղության և հրադադարի մասին։

«Ուղիղ այս ժամերին կողմերը խորհրդակցում են բանակցային գործընթացի տեղի և ժամանակի շուրջ»,- հայտնել է Սերգեյ Նիկիֆորովը։