Հիմա կասեմ երբ է հեռանալու Փաշինյանը․
Լուսյա Հակոբյանը Սենսացիոն Բացահայտումներ է անում
Մանրամասները՝ տեսանյութում․
Աստղաբանությունը (նաև աստղագուշակություն, ախտարք) հավատանքների, ավանդույթների և ուսմունքների համակարգ է, որը ենթադրում է տիեզերական մարմինների՝ (աստղերի, մոլորակների, գիսավորների և այլն) հատկությունների և շարժման ազդեցությունը երկրային իրականության՝ բնության, մարդու և մարդկային հանրության ճակատագրի վրա։ Ըստ գիտնականների, աստղագուշակությունը կեղծ գիտություն է և սնահավատություն է
Տիեզերք Ք. Ֆլամմարիոն (Փարիզ, 1888) Գունավորում Հայկենվալդեր Հուգո (Վիենա, 1998).
Աստղագուշակությունը հերմետիկ ուսմունք է, ի տարբերություն աստղագիտության, այն չի զբաղվում Տիեզերքի նյութական բաղադրամասի ուսումնասիրությամբ և ոչ էլ Երկրագնդի ու Տիեզերքի զուտ ֆիզիկական փոխհարաբերությունների հետազոտմամբ։
Հնագույն շրջանում, երբ գոյություն չուներ գիտելիքի դասակարգումն ու ստորաբաժանումը գիտությունների Աստղագուշակությունը ներքո ձևավորվում և զարգանում էին մի շարք գիտություններ և հատկապես՝ աստղագիտությունը, թվաբանությունը, տոմարագիտությունը, օդերևութաբանությունն ու բժշկությունը։
Աստղաբանությունն ու աստղագիտությունը հազարամյակներ շարունակ զարգանում էին, որպես մեկ ամբողջություն, նույն գիտության երկու ճյուղեր. առաջինը՝ Տիեզերքի հոգևոր կառույցի և մարդու փոխհարաբերությունների, և երկրորդը՝ Տիեզերքի նյութական կազմվածքի վերաբերյալ։
Միջնադարում աստղագուշակությունը համարվել է մեծարգո արվեստ, իսկ աստղաբանը՝ վարպետը կամ արտիստը, հասարակական մեծ պատիվ էր վայելում։ 18-րդ դարում սկիզբ առած աստղաբանական գիտելիքի նահանջն ու աղավաղումը, ինչպես նաև էմպիրիկ /փորձարարական/ գիտությունների զարգացումը հանգեցրին աստղաբանության վարկանիշի անկմանն ու ակադեմիական գիտությունների շարքից նրա դուրս մղմանը։
Ժամանակակից աստղաբաններից ոմանք գտնում են, որ աստղագուշակությունը գիտություն է, որն առավելապես մոտ է կանգնած հոգեբանությանը, քանի որ աստղաբանական վերլուծության ժամանակ օգտագործվում են նաև ժամանակակից հոգեթերապիայի ձեռք բերումները։
Կան նաև այնպիսինները, ովքեր համոզված են, որ ժամանակակից գիտության մեթոդներով հնարավոր չէ ապացուցել աստղագուշակության դրույթները ճշմարտացիությունը, ուստի անհնարին է այն գիտությունների շարքին դասել։
Այնուամենայնիվ, չնայած աստղագուշակության անկումնային իրավիճակին, հասարակության մեջ շարունակում է պահպանվել հետաքրքրությունն ու հավատքը նրա նկատմամբ։