Շատերը գիտեն, որ Վլադիմիր Ժիրինովսկին մարգարեական հայտարարություններ է արել, որոնք հետագայում իրականություն են դարձել։ Միստիկ է , թե պատահականություն, բայց իր մш-հից մի քանի ամիս առաջ Ժիրինովսկին պատվիրել էր Արհմիությունների տան Սյունասրահը հենց ապրիլի 8-ին: Լիբերալ-դեմոկրատական կուսակցության հիմնադիր և նախագահը ծրագրել էր կարևոր ելույթ ունենալ: Հենց այնտեղ էլ նրան այսօր հրաժեշտ տվեց։
Ինչպես հայտնում են ռուսական լրատվամիջոցները , Լիբերալ-դեմոկրատական կուսակցության մշտական առաջնորդը ծրագրել է կարեւոր հայտարարություն անել 1999 թվականին իր կողմից հիմնադրված Համաշխարհային քաղաքակրթությունների ինստիտուտի համաժողովում։
«Ես ենթադրում եմ, որ իմ հիշատակի արարողությունը կլինի Արհմիությունների տան Սյունասրահում, ինձ դուր է գալիս այնտեղ: Իմ նկարը մեծ սև շրջանակով փակցված կլինի:»
2021 թվականի ապրիլի 25-ին՝ իր ծննդյան օրը, Ժիրինովսկին դարձել էր «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» շքանշանի լիիրավ կրող։ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը քաղաքական գործչին պարգևատրել է 1-ին աստիճանի շքանշանով՝ ռուսական պետականության ամրապնդման, երկրում պառլամենտարիզմի զարգացման և ակտիվ օրենսդրության գործում ունեցած մեծ ավանդի համար։ Այսօր, Լիբերալ-դեմոկրատական կուսակցության հիմնադրի հետ բաժանվելիս, ցուցադրվեց նրա մեծ դիմանկարը և շքանշանները, ինչպես երազում էր Վլադիմիր Ժիրինովսկին:
Դատելով սոցիալական ցանցում Համաշխարհային քաղաքակրթությունների ինստիտուտի խմբում կատարված գրառումներից՝ ապրիլի 8-ին Արհմիությունների տանը պետք է անցկացվեր ավանդական «Ռուսական պարահանդեսը»։ Վլադիմիր Ժիրինովսկիի մш-հվшնից մեկ օր առաջ հրապարակված հաղորդագրության մեջ նշվում էր, որ միջոցառման նախապատրաստական աշխատանքները սկսվել են դեռ ձմռանը։