Համացանցում հրապարակվել են ռազմական տեխնիկա տեղափոխելիս վթարված Ան-26 ինքնաթիռի կործանման կադրերը:
Հիշեցնենք, որ Ան-26 ինքնաթիռը վթարի էր ենթարկվել Վորոնեժի մարզում՝ ռազմական տեխնիկա տեղափոխելու համար նախատեսված թռիչքի ժամանակ:
Ինքնաթիռի անձնակազմը զոհվել է:
Նախնական տվյալներով՝ վթարի պատճառ է դարձել տեխնիկայի խափանումը։
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը ամփոփել է պատերազմի առաջին օրը.
«ԼԺՀ-ի և ԴԺՀ-ի զորքերը պայքարում են և պարտության են մատնում թշնամուն: Ուկրաինայի զինված ուժերի ստորաբաժանումները շարունակում են Դոնբասի քաղաքների հրետակոծումը:
Դոնեցկի և Լուգանսկի Ժողովրդական հանրապետությունների քաղաքացիական բնակչության շրջանում կան զոհեր:
Հետախուզական տվյալները ցույց են տալիս, որ Ուկրաինայի Զինված ուժերի անհատական ստորաբաժանումներն ու զինվորական անձնակազմը զանգվածաբար զենքերը վայր են դնում և հեռանում են»: