Երևանի Կապույտ մզկիթի պարսկերեն պատասխանը Բաքվին. ադրբեջանցիների սուտը զարմացրել է մոլլային
Մանրամասները՝ տեսանյութում
ՀՀ–ում Իրանի դեսպանատունը իր թվիթերյան էջում պատասխանել է ադրբեջանցի պատգամավորներին։ Գրառման մեջ նշված է․
«Իրանական արվեստի սիմվոլ հանդիսացող Կապույտ մզկիթը շատ ակտիվ դերակատարում է ունեցել վերջին երեք տասնամյակների ընթացքում որպես աղոթքի վայր և հավաքատեղի Հայաստանում ապրող մահմեդականների համար, ինչպես նաև ունեցել զբոսաշրջային գրավչություն:
Շատ հաճելի է, որ դարավոր գրվածքները պահպանվել են: Կարո՞ղ եք դրանք կարդալ»:
Հիշեցնենք, որ Երեւանում գտնվող ադրբեջանցի Թայիր Միրքիշիլին սոցցանցում գրել էր․
«Մենք եղանք «Կապույտ մզկիթում»։
Որքան մեզ հայտնի է, դա Երեւանում պահպանված միակ ադրբեջանական հուշարձանն է։