Ցանկացած ներխուժում Հայաստանի տարածք կարժանանա Իրանի ԶՈՒ պատասխանին. ԻՀՊԿ-ի կոշտ պատասխանը «Յենի Մուսավաթ»-ին

Իրանի Իսլամական Հանրապետության զինված ուժերի էլիտար զորամիավորումը` Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ), պատասխանել է Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության և տարածքային ինքնիշխանության դեմ ուղղված հերթական ադրբեջանական հայտարարությանը, որը հրապարակվել է ադրբեջանական «Յենի Մուսավաթ» կուսակցության համանուն պաշտոնաթերթում։ Այդ մասին հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով ԻՀՊԿ-ի «Տելեգրամ ալիք»-ի հաղորդագրությունը։
«Ցանկացած ռազմական ներխուժում Հայաստանի տարածք կարժանանա Իրանի զինված ուժերի պատասխանին։ Իրանի Իսլամական Հանրապետությունը բազմիցս հայտարարել է, որ թույլ չի տա հարևան պետությունների սահմանների փոփոխություն», — ասված է Կորպուսի հայտարարության մեջ։

Ավելի վաղ «Յենի Մուսավաթ» պարբերականում Հայաստանի Հանրապետությանը տարածքային հավակնություններ ներկայացնող հերթական ադրբեջանական անհեթեթությունն էր հրապարակվել Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի համատեքստում, որում նշվում էր, թե «քանի որ Հայաստանը մեր պատմական հողերից է` մենք իրավունք ունենք վերադարձնել այն մեր վերահսկողության տակ»։

Օգտակա՞ր է արդյոք սուրճը

Օգտակում են, որ սուրճն օգտակար է օրգանիզմի համար, քանի որ այս ըմպելիքի օգտագործումը նվազեցնում է լյարդի հիվանդության եւ մահվանա՞ր է արդյոք սուրճը

Սուրճն օգտակար է առողջության համար եւ հանգեցնում է արյան մեջ խոլեստերինի մակարդակի նվազեցման։ Նման եզրակացության են եկել Կանադայի ՄքՄասթերի համալսարանի գիտնականները, որոնց հետազոտության արդյունքները հրապարակվել են Nature Communications ամսագրում։

Ըստ գիտնականների՝ կոֆեինն ազդում է հատուկ PCSK9 սպիտակուցների վրա, որոնք օգնում են լյարդին արյան միջից հեռացնել ցածր խտության լիպոպրոտեինը, որը նաեւ կոչվում է վատ խոլեստերին։ Բացի այդ, գիտնականները պարզել են, որ այն օգնում է պաշտպանել օրգանիզմը սրտանոթային հիվանդություններից։ Բացի PCSK9-ի ակտիվությունը խթանելուց, կոֆեինը ազդում է նաեւ մեկ այլ սպիտակուցի՝ SREBP2-ի վրա, որն ուղղակիորեն կապված է խոլեստերինի մակարդակի հետ:

Մասնագետների կարծիքով՝ նրանց հայտնագործությունը կօգնի խոլեստերինի մակարդա