Ինչ իրավիճակ է այս պահին Արցախի Փառուխ գյուղում և Քարագլուխ բարձունքում

Այս պահի դրությամբ Քարագլուխը բարձրունքը գտնվում է Արցախի Պաշտպանության բանակի վերահսկողության ներքո։

Հայկական կողմը նույնիսկ միջանցք է տվել ադրբեջանցիներին, որպեսզի լքեն Փառուխ գյուղը, բայց ադրբեջանցիները դեռ շարունակում են մնալ գյուղում։ Գիշերը դադարաց բանակցությունները գյուղի վերադարձի շուրջ այսօր կշարունակվեն։

Նշենք, որ երեկ օրվա երկրորդ կեսին ադրբեջանական ստորաբաժանումները մտել են Արցախի Փարուխ գյուղ, որը գտնվում էր ռուս խաղաղապահների պաշտպանության ներքո։ Գյուղի կանայք և երեխաները էվակուացվել են։ Արցախի ՊԲ-ին հաջողվել է կասեցնել թշնամու հետագա ներթափանցումը։ Ռուս խաղաղապահները չեն թողել հայկական կողմին կրակ բացել ադրբեջանցիների ուղղությամբ՝ ասելով, որ կարող են վնասել իրենց դիրքերը։ Երեկվանից ռուս խաղաղապահների և ադրբեջանական կողմի միջև սկսվել են բանակցություններ գյուղը վերադարձնելու ուղղությամբ, որը սակայն առ այս պահը արդյունք չի տվել։

Օգտակա՞ր է արդյոք սուրճը

Օգտակում են, որ սուրճն օգտակար է օրգանիզմի համար, քանի որ այս ըմպելիքի օգտագործումը նվազեցնում է լյարդի հիվանդության եւ մահվանա՞ր է արդյոք սուրճը

Սուրճն օգտակար է առողջության համար եւ հանգեցնում է արյան մեջ խոլեստերինի մակարդակի նվազեցման։ Նման եզրակացության են եկել Կանադայի ՄքՄասթերի համալսարանի գիտնականները, որոնց հետազոտության արդյունքները հրապարակվել են Nature Communications ամսագրում։

Ըստ գիտնականների՝ կոֆեինն ազդում է հատուկ PCSK9 սպիտակուցների վրա, որոնք օգնում են լյարդին արյան միջից հեռացնել ցածր խտության լիպոպրոտեինը, որը նաեւ կոչվում է վատ խոլեստերին։ Բացի այդ, գիտնականները պարզել են, որ այն օգնում է պաշտպանել օրգանիզմը սրտանոթային հիվանդություններից։ Բացի PCSK9-ի ակտիվությունը խթանելուց, կոֆեինը ազդում է նաեւ մեկ այլ սպիտակուցի՝ SREBP2-ի վրա, որն ուղղակիորեն կապված է խոլեստերինի մակարդակի հետ:

Մասնագետների կարծիքով՝ նրանց հայտնագործությունը կօգնի խոլեստերինի մակարդա