Այսօր ռուսական հզորագույն զորքից ուկրայինական ռազմական ծառայությանը գերի ընկած երկուսից մեկը ադրբեջանցի 19 տարեկան Ռաֆիկ Ռախմանգուլիևն է։
Եվս մեկ փաստ, որ արցախյան պատերազմում դրանք չէին կարող հաղթել առանց այլ ուժերի միջամտության և դավաճանությունների։
Один из двух взятых в плен украинскими ВС. 19-летний азербайджанец Рафик Рахмангулиев.
Теперь понятно что в карабахской войне сами не могли бы победить раз настолько бездарные, что попадают в плен с могущественной ВС России.
 
Ուկրաինայի ԶՈւ ԳՇ պետի ֆեյսբուքյան պաշտոնական էջում լուսանկարներ է հրապարակել ու հայտնել, որ ռուս զինվորներ են գերեվարվել։
«Յամպոլի գնդի 91701 զորամասից 93-րդ բրիգադի զինծառայողները գերի են վերցրել երկու ռուս զավթիչների»,-նշվում է հաղորդագրության մեջ։
Հիշեցնենք, որ փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հանդես է եկել ուղերձով՝ հայտնելով Դոնբասում հատուկ ռազմական օպերացիա սկսելու որոշման մասին։
«Հանգամանքները մեզնից պահանջում են վճռական ու անհապաղ գործողություններ: Դոնբասի ժողովրդական հանրապետությունները խնդրանքով դիմել են Ռուսաստանին: Դրա հետ կապված որոշում եմ ընդունել հատուկ ռազմական գործողություն իրականացնել»,- հայտարարել է Պուտինը ՌԴ քաղաքացիներին ուղղված հեռուստաուղերձում:
Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբը հայտնել է, որ հինգշաբթի ժամը 05:00-ից (Երևանի ժամանակով 07:00-ից) ՌԴ ԶՈւ-ն ինտենսիվ հարձակումներ է իրականացնում ուկրաինական ռազմական օբյեկտների և օդանավակայանների վրա։
Գերագույն Ռադան Ուկրաինայում ռազմական դրություն է մտցրել։ Ուկրաինայի ՆԳՆ-ն զոհերի և վիրավորների նախնական թիվ է հայտնում։