Արցախի Հանրապետության Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հայտարարություն է տարածել, որում ասվում է.
«Սիրելի՛ հայրենակիցներ
Արցախի Հանրապետության կրթության գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը տեղեկացնում է, որ եղանակային և ջեռուցման խնդիրներով պայմանավորված՝
նախադպրոցական, արտադպրոցական հանրակրթական, նախնական (արհեստագործական) և միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում ուսումնական գործընթացը դադարեցված կմնա մինչև մարտի 26-ը ներառյալ։
Հանրակրթական, նախնական (արհեստագործական) և միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում 5-օրյա աշխատանքային շաբաթվա դեպքում պարապմունքները լրացվելու են հաջորդող շաբաթ օրերին, 6-օրյա աշխատանքային շաբաթվա դեպքում դասաժամերը բաշխվելու են մինչև ուսումնական պարապմունքների ավարտը»:
Օգտակա՞ր է արդյոք սուրճը
Օգտակում են, որ սուրճն օգտակար է օրգանիզմի համար, քանի որ այս ըմպելիքի օգտագործումը նվազեցնում է լյարդի հիվանդության եւ մահվանա՞ր է արդյոք սուրճը
Սուրճն օգտակար է առողջության համար եւ հանգեցնում է արյան մեջ խոլեստերինի մակարդակի նվազեցման։ Նման եզրակացության են եկել Կանադայի ՄքՄասթերի համալսարանի գիտնականները, որոնց հետազոտության արդյունքները հրապարակվել են Nature Communications ամսագրում։
Ըստ գիտնականների՝ կոֆեինն ազդում է հատուկ PCSK9 սպիտակուցների վրա, որոնք օգնում են լյարդին արյան միջից հեռացնել ցածր խտության լիպոպրոտեինը, որը նաեւ կոչվում է վատ խոլեստերին։ Բացի այդ, գիտնականները պարզել են, որ այն օգնում է պաշտպանել օրգանիզմը սրտանոթային հիվանդություններից։ Բացի PCSK9-ի ակտիվությունը խթանելուց, կոֆեինը ազդում է նաեւ մեկ այլ սպիտակուցի՝ SREBP2-ի վրա, որն ուղղակիորեն կապված է խոլեստերինի մակարդակի հետ:
Մասնագետների կարծիքով՝ նրանց հայտնագործությունը կօգնի խոլեստերինի մակարդակը նվազեցնելու նոր մեթոդների հետագա մշակմանը։
Սաութհեմփթոնի եւ Էդինբուրգի համալսարանների գիտնականները եւս կարծ