Ուկրաինայի ռազմական ղեկավարությունը նախազգուշացված է եղել հնարավոր հատուկ գործողությունների մասին, սակայն որևէ քայլ չի ձեռնարկել, զինվորականների հետ օպերատիվ խորհրդակցության ժամանակ հայտարարել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն։
Տեսանյութը տարածել է Բելառուսի նախագահի «Пул Первого» տելեգրամյան ալիքը։
Լուկաշենկոն Բելառուսի պաշտպանության նախարար Վ. Խրենինից ճշտել է, արդյոք նա ուկրաինացի գործընկերոջը փոխանցել է ՌԴ ԳՇ–ի հետ կապ հաստատելու անհրաժեշտությունը։
Խրենինը պատասխանել է, որ կատարել է Լուկաշենկոյի կարգադրությունն ու կապ է հաստատել ուկրաինական գործընկերոջ հետ։ Սակայն ուկրաինացի նախարարը չի զանգահարել։
«Լսե՛ք, չէ՞ որ պատմության մեջ դեպքեր են եղել, երբ Խրուշչովը Քենեդիին է զանգահարել գիշերն ու դադարեցրել ջերմամիջուկային պատերազմը։ Իսկ այստեղ, ասացեք խնդրեմ, դժվար էր զանգահարելը, լսափողը վերցնելը։ Սրիկանե՛ր», – ընդգծել է Լուկաշենկոն։
Բելառուսի առաջնորդը նշել է, որ Ուկրաինայի ռազմական ղեկավարությունը երկու անգամ բանակցել է բելառուսական կողմի հետ։
Վերջին նման զրույցը տեղի է ունեցել Մոսկվայում Բելառուսի և Ռուսաստանի նախագահների հանդիպումից հետո։
Պետությունների ղեկավարների բանակցությունների մանրամասները փոխանցվել են ուկրաինական կողմին։