ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Եթե ինչ որ բան պատահի, մամ, պապ, ես ձեզ սիրում եմ». Ուկրաինացի զինծառայող

«Դեռ ողջ ենք։ Եթե ինչ որ բան պատահի, մամ, պապ, ես ձեզ սիրում եմ». Ուկրաինացի զինծառայողը ծնողներին պատմել է իրենց դիրքերի վրա Գրադ կայանքից իրականացված հրետակոծության մասին

Շփման գծի ողջ երկայնքով Դոնեցկի Ժողովրդական Հանրապետությունում մարտեր են ընթանում:

Այս մասին քիչ առաջ պաշտոնապես հայտարարել է Դոնեցկի Ժողովրդական միլիցիայի պաշտոնական ներկայացուցիչ Էդուարդ Բասուրինը։

Նա ուկրաինացի զինծառայողներին կոչ է արել վայր դնել զենքերը։

Նշենք, որ այս գիշեր Դոնեցկի և Լուգանսկի իշխանությունները հատուկ փաստաթղթով դիմել են Ռուսաստանին՝ ռազմական օգնության համար: Վաղ առավոտյան ՌԴ նախագահը հայտարարել է Դոնբասում հատուկ ռազմական օպերացիայի մեկնարկի մասին, Ուկրաինայի նախագահն էլ ամբողջ երկրում ռազմական դրություն է սահմանել: