Զոհվել է 26-ամյա կամավոր Արտյոմ Այվազյանը․ Վիրավորվել է նաև նրա հարազատ քույրը

Խարկովում զոհվել է 26-ամյա կամավոր Արտյոմ Այվազյանը Պավլոգրադից։

 

Այս մասին ֆեյսբուքյան իր էջին հայտնել է քաղաքական վերլուծաբան, Ուկրաինայի հայ համայնքի ներկայացուցիչ Մարատ Հակոբյանը։

Ինչպես հայտնում է «Դնեպր Վեչերնի» պորտալը, Արտյոմը համագործակցում էր Help arm կազմակերպության հետ։

Նրա երկու քույրերը նույնպես կամավորներ են։

՝ Ալյոնա Այվազյանը, ով այժմ հիվանդանոցում է։

Աղջկան վիրահատել են.

Ինչպես հաղորդվել էր ավելի վաղ, Ուկրաինայի հայ համայնքից զոհվածների թիվը հասել է 11-ի։ Հակոբյանի խոսքով՝ մահացածները բնակվում էին Չոնգարում, Խերսոնում, Մարիուպոլում, Խարկովում, Կրիվոյ Ռոգում եւ Կիեւի մարզի Իրպեն քաղաքում։