Քիչ առաջ զոհված 2-րդ զինվորը նունպես Արարատի մարզից էր․ 10 ամսվա զինծառայող․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ

 

Irakanum.am-ն արդեն տեղեկացրել էր, որ մարտի 17-ին, ժամը 10:30-ի սահմաններում, հանրապետության հարավային ուղղությամբ տեղակայված ՀՀ ՊՆ N զորամասի տարածքում հայտնաբերվել է ժամկետային զինծառայող, շարքային Էդուարդ Ռազմիկի Ռուստամյանի ( ծնվ. 2003 թ.) դին` հրազենային վիրավորումով:

19 ամյա զինծառայողը Արարատի մարզի Նոր Կյանք համայնքից էր։ Բանակ զորակոչվել էր նախորդ տարի։ Նա տասը ամսվա զինծառայող էր։

 

Հիշեցնենք, որ այսօր Պաշտպանության նախարարությունն այսօր հայտնել էր, որ հանրապետության հարավ-արևելյան ուղղությամբ տեղակայված մարտական դիրքերից մեկում հայտնաբերվել է ՀՀ ՊՆ N զորամասի ժամկետային զինծառայող, շարքային Ալբերտ Լևոնի Սիրոյանի (ծնվ. 2002թ) դին` ծնոտի շրջանում հրազենային վիրավորմամբ: