ՏԵՍԱՆՅՈՒԹ. Փլուզվել է Սյունիքի այլընտրանքային ճանապարհը

Սյունիքի այլընտրանքային ճանապարհը, որն ըստ գործող իշխանությունների, «մեծ փրկություն» է՝ Սյունիք գնալու համար, այսօր փլուզվել է, գրում է «Հրապարակ օրաթերթ»-ը։

Որոտանի համայնքապետ Սուրեն Օհանջանյանը լրատվականի հետ զրույցում լուրը հաստատել է, ապա նշել, որ ճանապարհը քանդվել է սողանքի հետևանքով:

Այն հարցին, թե այլընտրանքային ճանապարհի «այլընտրանքը» ո՞րն է, և վերջապես ե՞րբ ճանապարհը բաց կլինի, վերջինս նշել է, որ այժմ վերանորոգման աշխատանքներ են տարվում, այսօր մինչև ժամը 19:00-ը ճանապարհը բաց կլինի:

Օգտակա՞ր է արդյոք սուրճը

Սուրճն օգտակար է առողջության համար եւ հանգեցնում է արյան մեջ խոլեստերինի մակարդակի նվազեցման։ Նման եզրակացության են եկել Կանադայի ՄքՄասթերի համալսարանի գիտնականները, որոնց հետազոտության արդյունքները հրապարակվել են Nature Communications ամսագրում։

Ըստ գիտնականների՝ կոֆեինն ազդում է հատուկ PCSK9 սպիտակուցների վրա, որոնք օգնում են լյարդին արյան միջից հեռացնել ցածր խտության լիպոպրոտեինը, որը նաեւ կոչվում է վատ խոլեստերին։ Բացի այդ, գիտնականները պարզել են, որ այն օգնում է պաշտպանել օրգանիզմը սրտանոթային հիվանդություններից։ Բացի PCSK9-ի ակտիվությունը խթանելուց, կոֆեինը ազդում է նաեւ մեկ այլ սպիտակուցի՝ SREBP2-ի վրա, որն ուղղակիորեն կապված է խոլեստերինի մակարդակի հետ:

Մասնագետների կարծիքով՝ նրանց հայտնագործությունը կօգնի խոլեստերինի մակարդակը նվազեցնելու նոր մեթոդների հետագա մշակմանը։

Սաութհեմփթոնի եւ Էդինբուրգի համալսարանների գիտնականները եւս կարծում են, որ սուրճն օգտակար է օրգանիզմի համար, քանի որ այս ըմպելիքի օգտագործումը նվազեցնում է լյարդի հիվանդության եւ մահվան