Պահանջելու եմ առերեսում՝ հասկանամ՝ ինչու է Վահագն Ալեքսանյանն իրեն համարել «քոռ խոզ». Ալեքսանդր Կոչուբաև

Փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Ինձ համար անհասկանալի է սեփական խայտառակությունը հրապարակային դարձնելու իշխանականների մոլուցքը: Սա հնչեղություն չէր ունենա, իրենք գործնականում արեցին ամեն ինչ, որ հարցը հնչեղություն ունենա: Չգիտեմ, գուցե խնդիր էր դրված «քոռ խոզի» օրակարգ ձևավորել, կամ այդ որակները վերագրել ինչ-որ անձի:

Եթե հարուցվեց քրեական գործ, ես պահանջելու եմ առերեսում՝ հասկանալու համար՝ ինչու է Վահագն Ալեքսանյանն իրեն համարել «քոռ խոզ»:

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, քրեական գործ է հարուցվել ԱԺ պատգամավոր Վահագն Ալեքսանյանին «քոռ խոզ» անվանելու համար:

 

Օգտակա՞ր է արդյոք սուրճը

Սուրճն օգտակար է առողջության համար եւ հանգեցնում է արյան մեջ խոլեստերինի մակարդակի նվազեցման։ Նման եզրակացության են եկել Կանադայի ՄքՄասթերի համալսարանի գիտնականները, որոնց հետազոտության արդյունքները հրապարակվել են Nature Communications ամսագրում։

Ըստ գիտնականների՝ կոֆեինն ազդում է հատուկ PCSK9 սպիտակուցների վրա, որոնք օգնում են լյարդին արյան միջից հեռացնել ցածր խտության լիպոպրոտեինը, որը նաեւ կոչվում է վատ խոլեստերին։ Բացի այդ, գիտնականները պարզել են, որ այն օգնում է պաշտպանել օրգանիզմը սրտանոթային հիվանդություններից։ Բացի PCSK9-ի ակտիվությունը խթանելուց, կոֆեինը ազդում է նաեւ մեկ այլ սպիտակուցի՝ SREBP2-ի վրա, որն ուղղակիորեն կապված է խոլեստերինի մակարդակի հետ:

Մասնագետների կարծիքով՝ նրանց հայտնագործությունը կօգնի խոլեստերինի մակարդակը նվազեցնելու նոր մեթոդների հետագա մշակմանը։

Սաութհեմփթոնի եւ Էդինբուրգի համալսարանների գիտնականները եւս կարծում են, որ սուրճն օգտակար է օրգանիզմի համար, քանի որ այս ըմպելիքի օգտագործումը նվազեցնում է լյարդի հիվանդության եւ մահվան