ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Սնարյադը մոտս տրաքեց. զգացի՝ ինձ կպավ․ Խրամորթի բնակչը մանրամասնում է

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Սնարյադը մոտս տրաքեց. զգացի՝ ինձ կպավ․ Խրամորթի բնակչը մանրամասնում է

Արցախի Խրամորթ գյուղում, այսօր՝ մարտի 10-ին, ժամը 10:35-ին իրենց տան բակում գյուղատնտեսական աշխատանքներ կատարելու ժամանակ, հակառակորդի կողմից արձակված ականանետի կրակոցից՝ մեջքի շրջանում բեկորային վիրավորում ստացած 51-ամյա Սուրեն Արակդիի Բաղդասարյանը նախ տեղափոխվել է Ասկերանի շրջանային բուժմիավորում, ապա Ստեփանակերտի հանրապետական բժշկական կենտրոն:

Ստեփանակերտի հանրապետական բժշկական կենտրոնի գործադիր տնօրեն Մհեր Մուսայելյանի խոսքով, ժամը 11.45 Խրամորթի բնակիչը դիմել է իրենց՝ գոտկային շրջանում կույր բեկորային վիրավորումով.

«Վիճակը բավարար է, կյանքին վտանգ չի սպառնում: Այս պահին փոքր միջամտությունից հետո բեկորը հեռացվել է:

Նրան հիմա կտեղափոխենք համապատասխան սենյակ, եւ երեւի 2 ժամ հսկողությունից հետո նոր կկայացնենք որոշում՝ տուն կգնա, թե ստացիոնար բուժման կարիք կլինի»,-ասաց նա:

Օգտակա՞ր է արդյոք սուրճը

Սուրճն օգտակար է առողջության համար եւ հանգեցնում է արյան մեջ խոլեստերինի մակարդակի նվազեցման։ Նման եզրակացության են եկել Կանադայի ՄքՄասթերի համալսարանի գիտնականները, որոնց հետազոտության արդյունքները հրապարակվել են Nature Communications ամսագրում։

Ըստ գիտնականների՝ կոֆեինն ազդում է հատուկ PCSK9 սպիտակուցների վրա, որոնք օգնում են լյարդին արյան միջից հեռացնել ցածր խտության լիպոպրոտեինը, որը նաեւ կոչվում է վատ խոլեստերին։ Բացի այդ, գիտնականները պարզել են, որ այն օգնում է պաշտպանել օրգանիզմը սրտանոթային հիվանդություններից։ Բացի PCSK9-ի ակտիվությունը խթանելուց, կոֆեինը ազդում է նաեւ մեկ այլ սպիտակուցի՝ SREBP2-ի վրա, որն ուղղակիորեն կապված է խոլեստերինի մակարդակի հետ:

Մասնագետների կարծիքով՝ նրանց հայտնագործությունը կօգնի խոլեստերինի մակարդակը նվազեցնելու նոր մեթոդների հետագա մշակմանը։

Սաութհեմփթոնի եւ Էդինբուրգի համալսարանների գիտնականները եւս կարծում են, որ սուրճն օգտակար է օրգանիզմի համար, քանի որ այս ըմպելիքի օգտագործումը նվազեցնում է լյարդի հիվանդության եւ մահվան