Ռուսաստանի ՊՆ-ն պատմել է հայազգի փոխգնդապետի հերոսության մասին

ՌԴ ՊՆ-ն շարունակում է պատմել ռուս զինվորականների սխրագործությունների մասին, որոնք նրանք կատարում են Դոնեցկի և Լուգանսկի պաշտպանության հատուկ ռազմական գործողության ժամանակ։ Հերոսների թվում են զինվորականների տարբեր ներկայացուցիչներ, բոլորն էլ իրենց ոլորտում բարձր պրոֆեսիոնալներ են։

Մարտական ​​մեքենայի գնդացրորդ-օպերատոր սերժանտ Սերգեյ Գուբարևն աչքի է ընկել մարտի 4-ին Չեռնիգովի մարզում գետն անցնելիս։ Այդ օրը ուկրաինացի ազգայնականների կողմից զանգվածային գնդակոծության են ենթարկվել առանձին մոտոհրաձգային բրիգադի ստորաբաժանումները։

Գուբարևը, TOS-1A ծանր բոցավառ համակարգից ճշգրիտ կրակով ճնշել է թշնամու հրետանային և ականանետային անձնակազմերը, ոչնչացրել թշնամու 14 զինատեսակներ և ռազմական տեխնիկա և ավելի քան 40 ազգայնական: Սերժանտ Գուբարևի գործողությունների շնորհիվ ստորաբաժանումներն առանց կորուստների հատել են գետը։

Առափնյա պաշտպանության առանձին բրիգադի հրամանատար, փոխգնդապետ Անդրանիկ Գասպարյանը ստորաբաժանման հետ միասին հարկադիր երթ է իրականացրել և վերահսկողության տակ է վերցրել Խերսոնի շրջանի գետի վրայով անցնող կամուրջը։ Այս անցման միջոցով ազգայնականները պատրաստվում էին ուժեր տեղափոխել դեպի արևելք։

Օրվա ընթացքում Անդրանիկ Գասպարյանի հրամանատարությամբ գործող բրիգադը հետ է մղել հակառակորդի գերակա ուժերը և ենթարկվել օդային և հրետանային հարվածների, սակայն թույլ չի տվել պաշտպանական գծի բեկում։ Հետ է մղվել ինը գրոհ, ոչնչացվել է հակառակորդի 23 միավոր զրահատեխնիկա։