«Հայաստանը, որպես ագրեսոր, պետք վճարի․․․»Ալիևը կրկին անհեթեթ հայտարարություն է արել

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ՄԱԿ-ի բնակավայրերի ծրագրի գործադիր տնօրեն Մայմունա Մոհդ Շարիֆի հետ հանդիպմանը հայտարարել է, թե Հայաստանը, որպես «ագրեսոր», պետք է պատժվի միջազգային մակարդակով և փոխհատուցում վճարի Ադրբեջանին, հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։

«Կարևոր է, որ աշխարհն իմանա «հայկական բարբարոսության» մասին, այն պետք է պատժվի, մենք պատերազմի ժամանակ այնպես ենք պատժել, որ երբեք չեն մոռանա, բայց «ագրեսորը» պետք է պատժվի նաև միջազգային մակարդակով։

Իհարկե, փոխհատուցման խնդիր կա, մենք փոխհատուցում ենք պահանջում։

Արդեն ներգրավել ենք միջազգային կառույցներ և իրավաբանների խմբեր, որոնք կօգնեն մեզ բարձրացնել այդ հարցը միջազգային ասպարեզում։ Կարծում եմ, որ հաջորդ տարվա ծրագրի համար մենք պետք է մեր համագործակցությունը հարմարեցնենք այս կարևոր իրողությանը»,- ասել է Ալիևը: