Քիմ Քարդաշյանը մայրիկի՝ Քրիս Ջենների նկարն է հրապարակել ինսթագրամյան իր էջում և կից գրառում է կատարել:
Սա մայրերի օրվան նվիրված իմ գրառումն է իմ մայրիկի համար: Ամենալավ մայրը ամբողջ աշխարհում:Ես չէի կարողանում համբերել, որ տայի նրան իր նվերը: Ես ապրում եմ սենտիմենտալ նվերների համար և այնքան հուզվեցի, երբ գտա հարսանեկան լուսանկարիչ Ադոլֆ Գարսիային, ով նկարահանեց նրա և հորս հարսանիքը 1978 թվականին: Ես գնեցի այն լուսանկարչական ապարատը, որը նա օգտագործել էր իրենց հարսանիքի օրը և լուսանկարները, և նրա համար ալբոմ պատրաստեցի: Նա երբեք չէր տեսել այդ լուսանկարները, որոնք նրան այդքան ուրախ արցունքներ բերեցին: Շնորհավոր մայրերի տոնը, մա՛մ, ես քեզ սիրում եմ անեն ինչից վեր: Եվ առաջին նկարը, որը ես հրապարակում եմ, դու բիկինիով ես, այն բանից հետո, երբ դու լույս աշխարհ բերեցիր Ռոբին, ՀԻՄՆԱԿԱՆ ՆՊԱՏԱԿԸ: Միշտ ամեն ինչում, ինչ դու անում ես: