38-ամյա Քիմ Քարդաշյանն ու 41-ամյա ռեփեր Քանյե Ուեսթը իրենց չորս երեխաների համար գումար չեն խնայում: Ամուսինները հաճախ զբաղված են լինում, ուստի դայակների աշխատավարձը զգալի գումար է կազմում:
Քարդաշյան-Ուեսթ ընտանիքի ընկերների խոսքերով, հեռուստաաստղը նորածին որդու՝ Փսալմի համար արդեն երեք դայակ է վարձել: Մի քանի դայակ էլ խնամում են հնգամյա Նորթին, երեքամյա Սենտին եւ մեկամյա Չիկագոյին:
«Հիմա ամենից շատ նրանք դայակների վրա են ծախսում: Նրանք հատուկ թիմ ունեն, որոնք պատրաստ են ցանկացած պահի արձագանքել: Դայակների ամսական աշխատավարձը կազմում է 50 հազարից 100 հազար դոլար», – մեջբերում է «Միրոր»-ը ընտանիքի ընկերոջ խոսքերը:
Տարեկան ծախսը երեխաների դայակների համար կազմում է մոտ 1,5 մլն դոլար: Եվ այս ամենը, չհաշված մյուս ծառայողերին. Օգնականներ, անձնական դասընթացավարներ եւ խոհարարներ:
Չկարծեք, թե Քարդաշյանն ու Ուեսթը կսնանկանան դրանով։ Այս ընտանիքը փողը լավ է հաշվում: Մինչև Քիմը կհայտներ կրտսեր որդու անունը՝ Փսալմ (Սաղմոս), նա գրանցեց անվան 70 տարբեր արտոնագիր: