Այսօր հայտնաբերվել է Քարվաճառում կորած ավագ լեյտենանտ Ֆուադ Բագիրովի մարմինը։ Տեղեկությունը հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները։
Ավելի վաղ Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը հայտնել էր, որ Ալ լճի շրջանում ձնաբքի պատճառով 4 զինծառայող շեղվել է ճանապարհից և մոլորվել:
Որոնումների արդյունքում 3-ին գտել էին ու տեղափոխել զինվորական հոսպիտալ։
Չորրորդը Ֆուադ Բագիրովն էր, որի դին հայտնաբերվել է այսօր:
(Visited 21 times, 1 visits today)