Հունիսի 10-ին «Քարդաշյանների ընտանիքը» ռեալիթի շոուի եզրափակիչ ցուցադրությունն է: Քարդաշյաններն ու Ջեներներն ամեն ինչ անում են, որ մարդիկ անհամբերությամբ սպասեն դրան:
Վերջին թողարկումը հիմնականում նվիրված է լինելու Քիմ Քարդաշյանի ու Քանյե Ուեսթի ամուսնալուծությանը: Նկարահանումներն արվել են այն ընթացքում, երբ ընտանիքով հանգստի են մեկնել Թահո լիճ:
Տեսարաններից մեկում Քարդաշյանը մտնում է խոհանոց ու զայրանում՝ տեսնելով քաղցրավենիքով ափսեն: «Մի՞թե ես չեմ ասել, որ քաղցրից հրաժարվել եմ: Այն պետք է անմիջապես հեռացնել: Գիրացել եմ, իսկ դա կատակ չէ», — ասել է նա: Քիմը հայտնել է, որ ցանկանում է փակվել իր սենյակում ու դուրս չգալ այնտեղից: Նրա պահվածքը բացատրել է կրտսեր քույրը՝ Քլոյեն: «Քիմը գաղտնի պայքարել է իր հարաբերությունների համար, իսկ դա դժվար է, քանի որ նա սովորաբար ցույց է տալիս իր հույզերը՝ տխրությունն ու զայրույթը: Իրականում պատճառը բնավ էլ քաղցրավենիքը չէ»,- ասել է նա:
Միջադեպից հետո Քլոյեն Քիմից հետաքրքրվել է՝ ինչպիսին են հարաբերություններն ամուսնու հետ:
«Վեճեր չկան, հիմա ամեն ինչ հանգիստ է, այնպես որ, հաշտվել եմ այդ ամենի հետ»,-պատասխանել է Քարդաշյանն ու անսպասելի պատմել, թե ինչու են Թահո մեկնելուց առաջ վիճել ամուսնու հետ.
«Անկեղծ ասած՝ էլ չեմ կարող,- արցունքներին աչքերին ասել է նա,-Ինչո՞ւ եմ այնտեղ, որտեղ տարիներ շարունակ մնում եմ: Նա ուրիշ նահանգ է մեկնում ամեն տարի, իսկ ես պետք է երեխաներին մեծացնեմ: Նա հիանալի հայր է, հրաշալի աշխատանք է կատարել: Կարծում եմ՝ արժանի է մեկին, ով կկարողանա աջակցել իրեն ամեն հարցում, նրա հետ կլինի ամենուր ու կտեղափոխվի Վայոմինգ: Ես չեմ կարող դա անել: Քանյեին կին է պետք, որը նրա կողքին կլինի, կճանապարհորդի ու ամեն ինչ կանի նրա համար»:«Քիմն անհավանական է, նա փորձել է իր ընտանիքը պաշտպանել ամեն գնով, բայց դա բարդ է, երբ ուսերիդ պատասխանատվություն ես կրում: Պարզապես ուզում եմ, որ իր մասին հոգ տանի», -ասել է Քլոյեն:
Քիմ Քարդաշյանն ու Քանյե Ուեսթն ամուսնալուծվել են այս փետրվարին: Նրանք ամուսնացել էին 2014 թվականին։