Քաղցկեղից մահացել է Արթուր Աղաբեկյանի որդին

Armlur.am-ը տեղեկացավ, որ հիվանդության պատճառով կյանքից անժամանակ հեռացել է Մխիթար Արթուրի Աղաբեկյանը: Նա  նախկին փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանի որդին է։ Մխիթար Աղաբեկյանը քաղցկեղ ուներ։

Հոգեհանգստյան կարգը տեղի կունենա երկուշաբթի` մարտի 16-ին,  Մեծ Թաղեր գյուղում: Հուղարկավորությունը՝ մարտի 17-ին Մեծ Թաղերի գերեզմանատանը:

Նշենք, որ նա հանդիսանում էր «Սարտեքս» ընկերության գործադիր տնօրենը, որի բացման արարողությունը Երևանում եղել էր 2019 թվականի նոյեմբերին։

Ցավակցում ենք Աղաբեկյանների ընտանիքին ու հարազատներին՝ անժամանակ կորստի կապակցությամբ։

(Visited 70 times, 1 visits today)