Փողոցը ստիպողաբար բերված ցուցարարներով չեն վերցնում… Բերեմ օրինակներ ու այս օրինակներից հետո միայն փիղը կամ ջայլամը կարող է պնդել, թե Քոչարյանը վերցրել է փողոցը… Տիգրան Քոչարյան

«Ռոբերտ Քոչարյանը փողոցը վերցրել է, խորհրդարան մտել է, մնում է կառավարություն վերցնելը»: Ուշագրավ պնդման հեղինակը մեդիափորձագետ, բլոգեր Տիգրան Քոչարյանն է: «ՉԻ». Ռոբերտ Քոչարյանը ոչ թե պետք է փնտրի այն մարդկանց,

որոնք փողը վերցնելով՝ չեն ընտրել իրեն, այլ նման «փորձագետների»: Բռ նի ու փորձի հասկանալ, թե հեգնո՞ւմ են իրեն, թե՞ միտումնավոր փորձում են իրեն պահել անգիտության թմբիրում: Դա անում են միայն հանուն սեփական գրպանի՞, թե՞ կան նաև այլ պատճառներ:

Փողոցը մեկ ժամով չեն վերցնում: Փողոցը չեն վերցնում ստիպողաբար բերված ցուցարարներով: Փողոցը չես կարող պահել 350 կիլոմետր հեռավորությունից բերված մարդկանցով: Մի անգամ կարող ես, երկրորդ անգամ՝ դժվար: Ասվածի լավագույն ապացույցն այն է, որ ընտրություններից չորս օր է անցել, բայց փողոցը վերցրած Քոչարյանի աջակիցները, չգիտես ինչու, դուրս չեն գալիս փողոց:

Այս իշխանությունը պետք է դառնա «իզգոյ». Տիգրան Քոչարյան2008 թվականին, ըստ պաշտոնական տվյալների, Լևոն Տեր-Պետրոսյանը նույնպես հավաքել էր քսանմեկ տոկոս, սակայն հաջորդ օրերին տասնյակ հազարավոր մարդիկ էին ամեն օր փողոց դուրս գալիս մինչև այն պահը, երբ ներկայիս «փողոցների տիրակալը»

աննախադեպ ու ժ կիրառեց: 2018 թվականին Սերժ Սարգսյանը ընտրվել էր վարչապետ, սակայն մարդկանց դա առանձնապես չէր հուզում, ու նրանք շարունակեցին մնալ փողոցներում այնքան, մինչև Սարգսյանը հասկացավ, որ ինքը սխալ է: Այս օրինակներից հետո միայն փիղը կամ ջայլամը կարող է պնդել, թե Քոչարյանը վերցրել է փողոցը:
(Visited 21 times, 1 visits today)