Որքա՞ն զենք է ձեռք բերվել ՀՀ 4 ղեկավարներից յուրաքանչյուրի օրոք

Verelq News | Левон Тер-Петросян, Роберт Кочарян и Серж Саргсян встретилисьВозможно, это изображение (4 человека и люди сидят)Որքա՞ն զենք է ձեռք բերվել ՀՀ 4 ղեկավարներից յուրաքանչյուրի օրոք. փաստեր` միջազգային SIPRI գործակալությունից:
• Հայաստանը 30 տարվա ընթացքում ամենաշատ զենքը ներմուծել է Լևոն Տեր-Պետրոսյանի նախագահության շրջանում (ընդհանուր առմամբ 300 միլիոն դոլարի):

• 2-րդ տեղում Նիկոլ Փաշինյանի կառավարման 2 տարիների ընթացքում ներմուծված 248 միլիոն դոլար արժողությամբ զենքն է (հաշվի չի առնում 2020 թվականի պատերազմի ընթացքում ներմուծված զենքի արժեքը, որը դեռ չի հրապարակվել)

• Սերժ Սարգսյանի կառավարման 10 տարիների ընթացքում ներմուծվել է 247 միլիոն դոլար արժողությամբ զենք: Գրեթե նույնքան, որքան Փաշինյանի կառավարման 2 տարիների ընթացքում:

• Իսկ Ռոբերտ Քոչարյանի կառավարման 10 տարիների ընթացքում Հայաստանը, փաստորեն, ամենաքիչն էր «զինվել». ընդամենը 121 միլիոն դոլարի զենք է ձեռք բերվել:

Այս 4 գործիչները միաժամանակ մասնակցում են նախընտրական արշավին: Ցածր մակարդակի փոխադարձ վիրավորանքների փոխարեն, ավելի լավ կլինի հանրությանը ներկայացնել փաստեր և ծրագրեր:

Ի դեպ` համաձայն Ռոխլինի զեկույցի` Լևոն Տեր-Պետրոսյանի կառավարությանն է փոխանցվել ևս 5 մրդ դոլարի զենք…

Կարևոր մի նրբություն. հաշվի առեք դոլարի փոխարժեքը` 30 տարի առաջ և հիմա…

(Visited 26 times, 1 visits today)