Քֆուր ուտելու իմաստը… Տարոն Չախոյանի կոշտ անդրադարձը

Տարոն Չախոյանը անդրադարձել է Գագիկ Ծառուկյանի կատարած գործողություններին.

Քֆուր ուտելու իմաստը…

Վստահ եմ շատերն են հիշում 2015 թվականի ՀՀԿ-ի կողմից նախաձեռնված ԲՀԿ-ին հայտնի խնամու բերանով բամփելու միջոցառումները:Շատերն են հիշում, թե ինչպես ՀՀԿ-ականների նվաստացուցիչ հայտարարություններից հետո Ծառուկյանը հանրահավաք արեց, հայտարարություներ արեց, ասեց որ գնալու է մինչև վերջ… ու շատերը հույսեր կապեցին հետը, շատերը ոգևորվեցին, շատերը հավատացին, որ ուր որ է ժողովրդական ընդվզման հզոր ալիք կբարձրանա ու չարիքի իշխանութունից՝ ՀՀԿ-ից կձերբազատվենք

Բայց, բայց ինչպես ասում են, ուրբաթը շաբաթից շուտ եկավ, ավելի շուտ մեր հյուսիսային բարեկամների մոտից բարի «ՀՈՊԱՐ» եկավ ու փորձեց «հաշտեցնել» Ծառուկյանին ու Սերժին:Արդյունքում եղավ գործարք, ինչի հետևանքով համապատասխան առաջնորդը վայր դրեց մանդատն ու հեռացավ քաղաքականությունից, իր խոսքերով ասած՝ «Իր համար փակեց այդ էջը», բայց փրկեց ունեցած բիզնեսները։

Իսկ քաղաքական էջը փակելուց հետո նույն Ծառուկյանի կողքից հեռացան իր վաղեմի ընկերներից ու կուսակցականներից շատերը:Բայց անկախ արդարացումներից, այդ էջը մինչ օրս բաց է հանրության համար, որը շատ լավ է հիշում հայտնի իրադարձություններն ու համապատասխան առաջնորդի «ԶԱԴՆԻ» դնելը:Անգամ սեփական թիմակիցներն էլ մինչ օրս չեն մոռացել այդ ամոթալի էջը ու սրտի խորքում չգիտեն այս իրավիճակում ինչ սպասել համապատասխան առաջնորդից: Բա որ հանկարծ էլի «ԶԱԴՆԻ» դնի

Առավոտյան, տան դիմաց քաղաքական գործչին ոչ վայել պահվածքով «քֆուր» ուտելն իրականում սեփական թիմակիցների ու սատարողների համար էր:Համապատասխան առաջնորդը լավ է հասկանում, որ այս իշխանության հետ հնարավոր չէ գործարքի գնալ, հնարավոր չէ կուլիսային պայմանավորվածություններ ձեռք բերել, պրոցեսն արդեն իսկ սկսված է, քրեական գործն արդեն հարուցված է, դրա մասին ինքն արդեն վաղուց էր տեղյակ, իզուր չէր մի քանի օր առաջ առած հայտարարություններն առ այն, որ կառավարությունը պետք է 100 տոկոսով փոխվի:Եվ ուրեմն, ուզի-չուզի պետք է անցնի քրեկան գործերով, խաղա օրենքին համապատասխան՝ առանց կուլիսային պայմանավորվածությունների, այլ ելք չկա:

Կերած «քֆուր»-ն էլ սեփական թիմակիցներին ու սատարողներին կողքը համախմբելու համար էր, որ «ԶԱԴՆԻ» չի դնի, չնայած, որ այս անգամ ձև էլ չունի «ԶԱԴՆԻ» դնելու:Իրականում միակ բանը որ կարող է անել, մեղքը բարդել թիմակիցների վրա։

Ավել-պակասի ու ժարգոնային լեքսիկոնի համար ներող կլինեք:

(Visited 27 times, 1 visits today)