Քաթանյանն արդեն վերադարձվել է հայկական կողմին։

Ադրբեջանի ՊՆ-ն պարզաբանել է, որ հունիսի 8-ին ձերբակալված ՀՀ ԶՈւ զինծառայող Արթուր Քաթանյանը ոչ թե սադրանքի համար մուտք է գործել Ադրբեջանի տարածք, այլ մոլորվել է:

Անճշտությունն առաջացել է այն պատճառով, որ առաջին հարցաքննության ժամանակ զինծառայողն իրեն կասկածելի է պահել և սխալ պատասխաններ է տվել։ Դա էլ հանգեցրել է այն մտքին, որ նա եղել է ՀՀ ԶՈՒ դիվերսիոն խմբի անդամ, պարզաբանել են գերատեսչությունում։

Ինչպես հաղորդում է Sputnik Азербайджан-ը՝ վկայակոչելով Ադրբեջանի ՊՆ-ին, ներկայումս Քաթանյանն արդեն վերադարձվել է հայկական կողմին։ ՀՀ ՊՆ-ից պաշտոնական հաղորդագրություն դեռ չի տարածվել։

Հիշեցնենք, որ այսօր՝ հունիսի 8-ին, ՀՀ ԶՈՒ N զորամասի պայմանագրային զինծառայող, շարքային Ա. Քաթանյանը, մառախուղի պատճառով ապակողմնորոշվելով տեղանքում, հայտնվել էր Ադրբեջանի ԶՈւ վերահսկողության տակ գտնվող տարածքում։

(Visited 20 times, 1 visits today)