«Փողերը փակվելու եք, կուզեք ձեզ ծախեք…». Քոչարյանը ստիպում է շտաբի պետերին ծախել տունը, մեքենան ու վերադարձնել փողերը

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, արտահերթ ընտրություններում ՔՊ-ի վճռական հաղթանակից ու Քոչարյանի պարտությունից հետո Քոչարյանն ու որդիները ստիպում են իրենց շտաբի պետերին ու թաղային «տասովշիկներին» հետ վերադարձնել վերջիններիս ընտրակաշառքի դիմաց տրված գումարները: Քոչարյանները պահանջում են վերջիններիցս մինչև վերջին կոպեկը վերադարձնել «չբերած» ձայների համար վերջիններիս փոխանցած գումարները: Ընդ որում խոսքը միլինավոր դոլարների մասին է։

Սակայն ինչպես մեզ հայտնի դարձավ, շատ հաճախ շտաբի պետերն ու ձայն բերող թաղային «տասովշիկները» փորձում են արդարանալ, որ իրենք փող րունեն, իսկ քոչարյանների տված ամբողջ գումարը բաժանել են քաղաքացինեին, ու իրենք մեղք չունեն, որ անգամ փողը վերցնելուց հետո քաղաքացիները չեն ընտրել Քոչարյանին: Քոչարյաններին մոտ կանգնա մեր աղբյուրի հավաստմամբ նման դեպքերում վերջիններս ստիպում են իրենց «ձայն բերողներին» ծախել մեքենան, տունը, անգամ սեփական անձն ու մինչև վերջին կոպեկը փակվել փողերը։

(Visited 40 times, 1 visits today)