Փաշինյանը մեր 15 հայրենակիցների վերադարձն ամիսներով հետաձգել է, որովհետև այդ քայլը նրան անհրաժեշտ էր նախընտրական դիվիդենտների գնով․ Տիգրան Աբրահամյան

Նիկոլ Փաշինյանի չհեռանալը փակում է բոլոր տեսակի արդարացումների ճանապարհը. Տիգրան Աբրահամյան — Live News«Հենակետ» վերլուծական կենտրոնի ղեկավար, «Պատիվ ունեմ» դաշինքի ներկայացուցիչ Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Ականապատ դաշտերի վերաբերյալ քարտեզների հանձնումը՝ 15 հայ գերու վերադարձի դիմաց նվազագույնը երեք հարթություն ունի։
Բարոյական տիրույթում 15 գերիների վերադարձը՝ 15 օջախի վերածնունդ է, ինչը միանշանակ ուրախալի է։  Դիվանագիտական, բանակցային առումով՝ անհամարժեք գործընթաց։ Գերիների վերադարձը սահմանված էր նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ։

Արա, դուք երկիրը հանձնելն եք ավարտին հասցնում». Տիգրան Աբրահամյան - FaceTime24/7Սակայն Ադրբեջանը նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին նոր՝ փաստաթղթից դուրս պահանջներ ներկայացրեց, որը, ցավոք, առաջնային օրակարգ մղվեց։

Արդյունքում պատերազմի ավարտից 7 ամիս անց ընդամենը 15 գերի հայրենադարձվեց, իսկ մյուսների ճակատագիրը, որոնց թիվը տարբեր հաշվարկներով 200-ին մոտ է, մնում է անհայտ։

Իսկ այս ամենի դիմաց ՀՀ-ն հանձնեց քարտեզներ, որոնք հնարավորություն են տալու Ադրբեջանին արագ դիրքավորվելու Արցախից բռնազավթված տարածքներում։ Դա մեզ համար խնդիր է և՛ ռազմական, և՛ տնտեսական, և թե՛ բարոյահոգեբանական առումով։

Կրկնում եմ՝ Ադրբեջանը գերիներին՝ բոլորին, պետք է վերադարձներ նոյեմբերի 9-ի համաձայնությամբ, սակայն նրանց փոքր խմբի վերադարձի համար ստացավ իր համար ցանկալի զիջումը։

Ներքաղաքական տեսանկյունից ակնհայտ է, որ ՀՀ-ն այս զիջմանը, այս գնով 15 գերու վերադարձին կարող էր հասնել շատ ավելի վաղ, սակայն թեման հետաձգել էր և պահել էր նախընտրական շրջանի համար։

Պարզ ասած, Փաշինյանը մեր 15 հայրենակիցների վերադարձն ամիսներով հետաձգել է, որովհետև այդ քայլը նրան անհրաժեշտ էր նախընտրական դիվիդենտների գնով։

(Visited 55 times, 1 visits today)