Տուրիստը գիժ չի, որ գա դիմակ կրի, ուշագնաց լինի ու հիվանդանոցի մատերիալ դառնա. Գևորգ Պետրոսյան

Գևորգ Պետրոսյանը գրել է.


Վայ պարետ, պարետ…
Պարետը բացում է փակագծերը

ԱԺ-ում արտակարգ դրությունը երկարաձգելու առթիվ գումարված հատուկ նիստում պարետն իր եզրափակիչ ելույթում բացեց փակագծերը (ու բնավ ոչ իշխանության օգտին) և, ըստ էության, հաստատեց ընդդիմության տեսակետները:
Ուշադիր եղեք, թե ինչ է ասում պարոն պարետը։

Մարտի 22-ից ՀՀ-ում կարգելվեն ...

Ասում է՝ «արտակարգ իրավիճակը չէ պատճառը, որ Հայաստան տուրիստներ չեն գալիս և արտակարգ դրությունը չէ պատճառը, որ մարդիկ զրկվել են աշխատանքից»…
Վերջ, ամեն ինչ ասված է: Ավելի լավ ինքնախոստովանական ցուցմունք տալ հնարավոր չէր…
Շատ ճիշտ է ասում պարոն պարետը:
Իսկապես, անկախ արտակարգ դրությունից՝ Հայաստան ոչ մի տուրիստ էլ չի գալու և ոչ մի ներդրում չի արվելու…

Ես նախանձեցի…». Գևորգ Պետրոսյան

Տուրիստը գիժ չի, որ՝
— գա դիմակ կրի, ուշագնաց լինի ու հիվանդանոցի մատերիալ դառնա.
— գա, դիմակ չդնելու համար տուգանվի, պառկացվի ասֆալտին, ծեծ ուտի ու տարվի Ոստիկանություն.
Ներդրողը չի ցնորվել, որ՝
— գա, ներդրում անի, հաջորդ օրը հարկայինը նստի վզին, տուգանի ու երկրից վտարի.
— դատավորներին գետնին տեսնելուց հետո գա ու անկախ դատարան ակնկալի:
Ճիշտ եք պարոն պարետ։
Արտակարգ դրությունը հեչ կապ չունի մեր պետության անկման հետ…

(Visited 28 times, 1 visits today)