Տեքստի բառամթերքից ու ոճից պարզ էր, որ այն Դիլանյանը չի գրել, այլ կողքը նստած Վահե Գրիգորյանը

«Դավիթ Հարությունյանն իր եզրափակիչ խոսքում երեկ Սահմանադրական դատարանին ասաց, որ այս որոշմամբ իրենք իրենց վրա են վերցնում «ողջ պատմական պատասխանատվությունը Հայաստանի ապագա հարյուր տարին կանխորոշող ծանրագույն փաստաթղթերի ընդունման համար», եւ նկարագրեց, թե դրանք ինչ կարեւոր որոշումներ են լինելու՝ ՍԴ-ն, ըստ էության, մտցնելով փակուղի եւ հանրությանը ներկայացնելով նրա առաջիկա որոշման կարեւորությունը։

Հարությունյանի ելույթին անմիջապես արձագանքեց ՍԴ նախագահ Արման Դիլանյանը, ով 6-օրյա նիստերի ընթացքում գրեթե լուռ էր ու չէր արձագանքել ընդդիմության մյուս ներկայացուցիչների ելույթներին։ Բայց ներկաներն արձանագրեցին, որ ՍԴ նախագահն ուղղակի աչքը չէր կարողանում կտրել իր համակարգչի առջեւ դրված թղթից, որտեղից ընթերցում էր տեքստը՝ արձագանքելով Հարությունյանին։ Դիլանյանի արտաբերած տեքստում ընդհանրական գնահատականներ էին, որ «ես մարդկայնորեն հասկանում եմ ձեր մարտավարությունը, բայց չեմ ընդունում, քանի որ դուք վարկաբեկում եք ՍԴ-ն ու նրա ապագա վճիռը»։

Այս տեքստի բառամթերքից ու ոճից, նաեւ լեզվի սայթաքումներից պարզ էր, որ այն Դիլանյանը չի գրել, այլ կողքը նստած Վահե Գրիգորյանը։ Մանավանդ՝ երբ ելույթի կեսին Գրիգորյանի ձեռքը հայտնվեց կադրում, որն ինչ-որ լրացում էր պարզել, որ Դիլանյանը հավելյալ ընթերցի, եւ վերջինս լարված կարդում էր նրա պարզած թղթին գրվածը»:

(Visited 72 times, 1 visits today)