Սպանել վիշապին. ինչը ստիպեց իրենց մեկ օրում «չլսել» հասարակ մարդկանց ձայնը.Արման Աբովյանը իշխանավորների մասին

ԲՀԿ-ական Արման Աբովյանը գրում է՝ կից ներկայացնելով նկարներ.


՛՛..այս օրերի թոհուբոհի մեջ մի տեսակ հետաքրքիր զգացում ունեմ։ Նայում եմ և վերլուծում եմ այն իշխանավորներին ( կապ չունի պատգամավոր են, կառավարությունից են) և ուղղակի ապշում եմ, թե որքան են իրենց պահելաձևը,քաղաքական սկզբունքները, մտածելակերպը տրանսֆորմացրել ակնհայտ ստի և էժան փիար քարոզի` ընդամենը երկու տարվա ընթացքում։
Ի՞նչն է պատճառը ,որ հեղափոխություն արած ուժը փասթացի դավաճանեց իր իսկ սկզբունքները`ժպիտը երեսին մեկնարկ տալով լայնածավալ քաղաքական հետապնդումներին` հիմնված ստի և նենգափոխություն վրա, ինչը ստիպեց իրենց մեկ օրում կուրանալ և խլանալ, «չտեսնել» ակնհայտ բռնությունը և «չլսել» հասարակ մարդկանց ձայնը :
Ի՞նչը ստիպեց իրենց` «մարդը ամենամեծ արժեքն է» կարգախոսը շուրթերին, ցեխի մեջ նետել արդարությունը և ճշմարտությունը։
Ասում են, որ բոլոր հեղափոխությունները խժռում են իրենց զավակներին ,միգուցե դա է պատճառը, անկեղծ չգիտեմ։
Հ.Գ.
Եվ կներեք ,որ այսօր շփոթվեցի, երբ ասացի , որ «Սպանել վիշապին» գիրքը գրել է Բերտոլդ Բրեխտը, հուզված էի կներեք, գիրքը գրել է Եվգենի Շվարցը և խորհուրդ եմ տալիս բոլոր նրանց, ովքեր կուրացել են և խլացել անպայման կարդալ այդ գիրքը , շատ բան պարզ կդառնա «հեղափոխական» իշխանություների գործելաոճի տրամաբանության մեջ։
Հ.Գ.Գ.
Չեմ վախենում և չեմ լռելու :

На изображении может находиться: 1 человек, часть тела крупным планом

На изображении может находиться: текст «убить дряконя»

(Visited 18 times, 1 visits today)