Ռոբերտ Քոչարյանը քաղաքական գործիչ չէ եւ երբեք չի եղել. Լևոն Տեր-Պետրոսյան

Հիշեցնենք տվյալ նյութը արխիվային է, բայց արդիական առ այսօր

Ռոբերտ Քոչարյանը քաղաքական գործիչ չէ եւ երբեք չի եղել։ Նա երբեք որեւէ կուսակցության, ինչ-որ համակարգի շնորհիվ, կամ ժողովրդական մեծ հենարանի շնորհիվ իշխանության չի եկել ոչ Ղարաբաղում, ոչ էլ Հայաստանում: Երբեք, ոչ մի տեղ, ոչ մի անգամ:

Նա կարողացել է միշտ հարմարվել ինչ որ սիստեմի. Սովետական Միության ժամանակ սովետական սիստեմին, ՀՀՇ-ի ժամանակ` ՀՀՇ-ի սիստեմին…ՀՀՇ-ի կարկառուն ներկայացուցիչներից էր, ՀՀՇ անդամ, ՀՀՇ վարչության անդամ: Հետո ինչ-որ կերպ (էդտեղ իմ սխալն էլ կա)
Ըստ Ռոբերտ Քոչարյանի՝ հրաժարականից ...

մտավ մեր իշխանական համակարգ` 97 թվականին։ Հետո, օգտագործելով այդ բոլոր վարչական եւ այլ լծակները` 98 թվականին, գիտեք, թե ինչպես եկավ իշխանության (նաեւ փաստաթղթեր կեղծելով եւ այլն, եւ այլն… դա չէ հարցը): Այսինքն, նա քաղաքական գործիչ չէ եւ չի էլ եղել երբեք. քաղաքական գործիչը ժողովրդի հետ խոսող գործիչն է եւ ժողովրդի համակրանքը շահող գործիչը: Այդպիսի համակրանք նա երբեք չի ունեցել եւ չի էլ ունենա»,- հայտարարեց Լեւոն Տեր-Պետրոսյանը:

(Visited 31 times, 1 visits today)