Պարոն Փաշինյան, ինչո՞ւ Վանեցյանին հավատացիք, իսկ ձեր հեղափոխական ընկերոջը՝ ոչ. Դավիթ Սանասարյանը եկել է բանավեճի վայր (տեսանյութ)

Հրապարակային կոչս եմ ուղղում ՀՀ վարչապետին... Դավիթ Սանասարյան«Ինքնիշխան Հայաստան» կուսակցությունը նախորդ օրը հրաժարվել էր մասնակցել Մարզահամերգային համալիրում կազմակերպած նախընտրական հեռուստաբանավեճին քանի որ ինքը հայտնվել էր երկրորդ խմբում, որտեղ հնարավորություն չկար ուղղելու իշխող ուժին։ Այսօր, քանի որ  Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ բանավեճին մասնակցելուց որոշ ուժերի լիդերներ հրաժարվել էին, Դավիթ Սանասարյանը եկել էր Համալիր։ Նրան , սակայն, թույլ չէին տվել մասնակցել։

Դավիթ Սանասարյանը ուղիղ եթերում մի շարք ինչու-ներ ուղղեց Նիկոլ Փաշինյանին։

«Ինչո՞ւ նա չիրականացրեց դատական լուրջ բարեփոխումներ, ինչո՞ւ մեզ ուղարկեց դատարանները փակելու ու ասեց, որ վեթինգ է անելու, ինչո՞ւ չթողեց ՊՎԾ պետ եղած ժամանակահատվածում ուսումնասիրություն իրականացնեմ բանակում․ միգուցե այդ ուսումնասիրությունից հետո մենք լիքը բան կհասկանայինք ու պատերազմից առաջ կհասկանայինք, թե ինչ է պետք անել։ Ինչո՞ւ հավատաց Վանեցյանին ու չլսեց իր հեղափոխական ընկերոջը, որ չէր արել ոչ մի քրեորեն պատժելի արարք։ Ինչո՞ւ 3 տարի անց նոր ձեռքն է վերցրել պողպատե մուրճը․ ժողովուրդը հեղափոխություն էր արել, որ թալանչիները կանգնեին դատարանի առաջ։ Պարոն Փաշինյան, այս ժողովրդից ի՞նչ եք ուզում, կարծում եք սա փորձադա՞շտ է ձեզ համար»,-հարցրեց Սանասարյանը։

Նա նաև հորդորեց Փաշինյանին մանիպուլիացիաներ անելու փոխարեն ժողովրդից ներողություն խնդրել․ «Երկրի էս թուլության թիվ մեկ պատասխանատուն դուք եք։ Դուք եք, որ ձեր թավիշով թույլ տվեցիք, որ մրցակիցները նորից անցնեն հարձակման»։

(Visited 144 times, 1 visits today)