Չգիտենք Շարմազանովը որքանով է ադեկվատ, բայց նա ՀՀԿ-ի օրակարգը համարում է Փաշինյանի հրաժարականը և արտահերթ ընտրությունները

Չգիտենք այս մարդիկ որքանով են ադեկվատ, բայց ՀՀԿ-ի օրակարգը համարում են Փաշինյանի հրաժարականը և արտահերթ ընտրությունները:

«Ես Հայաստանում համակարգային փոփոխությունների կողմնակից եմ և գտնում եմ, որ այս իշխանությունն արտաքին քաղաքականությունից, առողջապահականից, սոցիալական խնդիրներից, Արցախի հարցից մինչև տնտեսություն ձախողել է»,- այս մասին24TV-ի եթերում ասել է ԱԺ նախկին փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը:

Քարոզարշավներ / Տեսադարան ...

«Դեռևս 2019-ին նշել եմ, որ մեզ անհրաժեշտ են արտահերթ ընտրություններ, որովհետև այս խորհրդարանը չի կարող իրականացնել այն գործառույթները, որոնք պետք է իրականացնի պառլամենտական Հայաստանի խորհրդարանը, այս խորհրդարանը չի ներկայացնում հասարակական տրամադրությունների ողջ սպեկտորը, և ի վերջո այս խորհրդարանը անողնաշար գործողությունների խորհրդարան է, քանզի երբեք ՀՀ-ի նորագույն պատմության ընթացքում մի մարդու գրպանում գրեթե 90 մանդատ չի եղել»,- նշել է Շարմազանովը:

(Visited 24 times, 1 visits today)